ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին մեկնաբանել է Բելգորոդում տեղի ունեցած պայթյունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ի լրագրողի խնդրանքով մեկնաբանել է ռուսական Բելգորոդում զինամթերքի պահեստների և նավթային բազաների պայթյունները։ Հարցազրույցի ժամանակ Զելենսկուն հարցրել են, թե արդյոք Խարկովի մարզի սահմանակից քաղաքում պայթյուններն իրականացրել են ուկրաինական զորքերը։

Նա պատասխանել է. «Կներեք, ես իմ հրամաններից ոչ մեկը չեմ քննարկում, բաներ կան, որ կիսում եմ միայն զինվորականների հետ»:

«Մեզ համար կարևոր է, որ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք պատերազմող երկիր ենք։ Մեզ վրա հարձակվել են։ Դա է կարևորը։ Սա ամենամեծ ողբերգությունն է։ Եվ այսօր լսել այս հաղորդումները, թե ինչ-որ տեղ ինչ-որ բան պայթում է, մինչ Ուկրաինայում պատերազմ է ընթանում, ճիշտն ասած, այդ մասին խոսելը ոչ պրոֆեսիոնալ է: Նրանք (ռուսները - խմբ.) գրավել են մեր տարածքը։ Նրանք հարձակվել են մեզ վրա։ Այս պատերազմը շարունակվում է արդեն 8 տարի, ուստի ինչ էլ որ լինի այս կամ այն ​​իրավիճակում, դժվարանում եմ մեկնաբանել»,- հավելել է Զելենսկին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular