ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավոր. ԱԳ նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ դառնալու Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ 

«Մեզ համար գլխավոր առաջնահերթությունը բանակցային գործընթացի շարունակությունն է: Թուրքիայի գործողությունները բարձր են գնահատվում: Բանակցությունների արդյունքները կվերլուծվեն: Իտալիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավոր»,- ասել է իտալացի նախարարը ապրիլի 2-ին Բաքվում։ 

Իտալիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտի խնդիրներին, որոնց բախվե; են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետևանքով։ 

Նա նաև ասել է, որ Իտալիան էներգետիկ անվտանգության կազմված ծրագրի շրջանակներում նպատակ ունի հեռանալ ռուսական շուկայից։ «Այդ նպատակով Հռոմը մտադիր է ակտիվացնել աշխատանքը միջերկրածովյան տարածաշրջանի ուղղությամբ»,- հավելել է Իտալիայի արտգործնախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular