«Ինտերի» պաշտպանը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը
ՍՊՈՐՏԻտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը հրաժարվել է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ, հաղորդում է Get French Football News-ը։
Փարիզյանը ակումբը Սլովակիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ։ «Ինտերում» Շկրինյարը ստանում է 6 միլիոն եվրո։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Շկրինյարը մասնակցել է 26 հանդիպման, խփել 3 գոլ։
Շկրինյանը 2017-ին է տեղափոխվել «Ինտեր» իտալական «Սամպդորիայից»։