ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանազավթում՝ օրենքով․ Փաշինյանը գրավում է ՏԻՄ-երը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղական ինքնակառավարման մարմինների զավթումը դարձել է գործող իշխանությունների «իդեա ֆիքսը»։ Փաշինյանը, օգտվելով ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից, փորձում է ոչ թե ուշքի բերել Հայաստանը պատերազմում կրած պարտությունից հետո, այլ ավելի ամրապնդել սեփական իշխանությունը։ Իսկ դրա համար նա հրաշալի հասկանում է, որ կարևորը ոչ միայն իշխանության վերին օղակները յուրացնելն է, այլ նաև իշխանության ամենակարևոր հատվածներից մեկը՝ ՏԻՄ մարմինները, իրենով անելը։

Հայաստանի Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստում և արագացված ընթացակարգով հավանության է արժանացրել «ՏԻՄ» մասին օրենքում փոփոխություններին։ Երկու ընթերցումներին էլ կողմ է քվեարկել 57 պատգամավորներ՝ բոլորն էլ իշխանությունից։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկել, իսկ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է քվեարկությունը։

Օրենքի նախագիծը ներկայացրել էին իշխանության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Վահագն Հովակիմյանն ու Արփի Դավոյանը։ Նրանք փորձում էին համոզել, թե՛ ընդդիմությանը և թե՛ հանրությանը, որ ՏԻՄ մարմիններում որոշ դեպքերում հնարավոր է անիշխանություն և երբ չկարողանան նշանակել համայնքապետի պաշտոնակատար, իշխանության վակուում է առաջանում, որը ազդում է տեղի բնակչության կյանքի որակի վրա։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իշխանության վակուում առաջացել է վերջին շրջանում բացառապես փաշինյանական վարչակազմի ապօրինությունների հետևանքով։ Մասնավորապես այս օրենքը հստակ ներկայացվել էր Վանաձորում իշխանությունը յուրացնելու հարցը լուծելու համար։ Հիշեցնենք, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գտնվում է կալանքի տակ, և Փաշինյանը այդպես էլ չի կարողանում համայնքապետի պաշտոնակատար նշանակել, իսկ ավագանին չի կարողանում նիստ գումարել։ Եվ կարիք էր առաջացել օրենսդրական փոփոխություններ իրականացնել, Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տալ իր ցանկացած մարդուն նշանակել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Այս օրենքը նաև մեկ այլ վտանգավոր հանգամանք է պարունակում, որ կարող են տևական ժամանակով ձգձգել համայնքապետի ընտրությունը ավագանու միջոցով, և վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը կարողանա ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումով տարիներ շարունակ յուրացրած պահել ցանկացած համայնքի՝ ցանկացած իշխանություն։ Ընդդիմությունը փորձեց մի քանի անգամ ուշքի բերել իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես հայտնեց, որ Հայաստանը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի, քան այս պահին որևէ քաղաքում իշխանություն վերցնելը, սակայն «Քաղաքացիական պայմանագիրն» անդրդվելի էր։ Նրանք հանձնարարություն էին ստացել ամեն գնով ընդունել օրենքը և չափազանց արագ կազմակերպեցին օրենքի ընդունունը։ Երկրորդ ընթերցումը, նշենք, տևեց ընդամենը 5 րոպե։

Միքայել Ավետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular