ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… նունչակու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ հավանական է, որ կգտնվի մի մարդ, որը չգիտի թե ինչ է նունչակուն (nuntyaku): Ըստ ժողովրդականության այս սառը զենքի տեսակը անգամ գերազանցում է հայտնի կաստետներին: Բազմաթիվ վարկածներ կան մարտական նունչակուի առաջացման վերաբերյալ: Սխալ կերպով ենթադրվում է, որ այդ զենքը առաջին անգամ հայտնվել է Ճապոնիայում  որպես նինդզյայի զենք: Ամենայն հավանականությամբ նունչակուի հայրենիքը Չինաստանն է, այնտեղից էլ աշխարհով մեկ տարածվել է նրա առաջին նախատիպը: Բացի այդ  նունչակու բառը ճապոներենով ոչինչ չի նշանակում: Շատերը համարում են, որ այդ սառը զենքի հիմքը եղել է այն գյուղատնտեսական գործիքը, որի միջոցով գյուղացիները հացահատիկ են մշակում` երկու հավասարաչափ փայտի կտորներ, որոնք իրար են միացած կաշվե փոկով: Այնուամենայնիվ, դա այնքան էլ այդպես չէ: Բանն այն է, որ դասական նունչակուն իրենից ներկայացնում է երկու հավասարաչափ փայտի կտորներ, որոնք իրար են միացված շղթայով, իսկ շղթան հնում էլ եղել է կործանարար մարտական սառը զենք: Շղթան հայտնվել է 15-16-րդ  դարերում, երբ մարդիկ սկսել են մետաղից պատրաստված օղակներ կպցնել իրար: Ամենայն հավանականությամբ, նունչակուի նախատիպը հանդիսացել է հենց մարտական շղթան: Համարվում է, որ նունչակուն միայն գյուղացիներն ու նինդզյաներն են օգտագործել որպես զենք: Բայց  պատմությանը այլ բան է փաստում: 1429 թվականին տեղի է ունեցել Օկինավայի երեք շրջանի միավորում, և թագավորը միավորել է բոլոր  իշխանություններին և կազմել մեկ պետություն: Բոլոր տեսակի բողոքներից ու ապստամբություններից խուսափելու համար նա հրապարակել է օրենսդրական նորմեր, որով արգելվել է զենք կրելը, ինչպես նաև կրճատվել են զինատեսակները: Արդյունքում երկրում միայն արքայական բանակն է մնացել զինված: Զենք իրավունք են ունեցել կրել  միայն ազնվականները, իշխանները և թագավորական ընտանիքի անդամները: Կտրուկ աճել են հանցագործությունների թվերը: Դա ստիպել է նախկին զինվորներին ստեղծել պաշտպանվելու միջոցներ: Հենց այդպես էլ հայտնվել են մարտական նունչակուները: Բայց դրանք շատ տարածված չեն եղել: Բանն այն է, որ նունչակուն կարելի է օգտագործել  միայն այն իրավիճակում, երբ հարձակվողները դանակներով, կաստետներով և սրերով են: Դա զենք է ինքնապաշտպանության համար: Նինդզյաներին դուր է եկել նունչակուն իր  գործնականության համար, այն կարելի է մշտապես պահել մոտը և անգամ թաքցնել հագուստի տակ: Նմանատիպ զենքեր կան բոլոր մարտարվեստներում: Դրանք հեշտ է պատրաստել ձեռքի տակ եղած նյութերից, և կռվի ժամանակ ծանր վնասվածք հասցնել հակառակորդին: Այդ զենքը հարմար է նաև նրանով, որ հարվածի դեպքում չի լինում հետհարված: Ներկայումս նունչակուն հանրահայտ է դարձել: Այն օգտագործվում են փողոցային կռիվներում, իսկ Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմերը մեծացրել են հետաքրքրությունը այդ սառը զենքի նկատմամբ: Ներկայումս մարտական նունչակուները հաճախ պատրաստվում են լարից, քանի որ այն ավելի դիմացկուն է քան շղթան, և օգտագործում են փայտ կամ մետաղ՝ որոշ դեպքերում փշերով: Դասական մարտարվեստներում նունչակուները օգտագործվում են ոչ միայն մարտի ժամանակ, այլ նաև դրանցով մարզվում են և զարգացնում մկանները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular