ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի դպրոցից կուզեմ պատմել, որի մասին շատ էի լսել, բայց առաջին անգամ էի լինում․ Ժաննա Անդրեասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ և այսօր չափորոշիչների փորձարկմանն էինք հետևում Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների դպրոցներում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Շատ բան տեսանք՝ թե դրական իմաստով, թե խնդիրների, որոնց մասին առանձին կգրեմ։

Հիմա մի դպրոցից կուզեմ պատմել, որի մասին շատ էի լսել, բայց առաջին անգամ էի լինում։

Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցն է։ Սա այն դպրոցն է, որի մասին մի անգամ պատմել էի, որ ավագ տարիքի ուսուցիչները ազատվել են աշխատանքից՝ երիտասարդներին հնարավորություն ընձեռելով, որ մնան գյուղում և աշխատեն։

Դպրոցը բարեկարգ է, ինչի համար, բառիս բուն իմաստով նաև իրենց ձեռքերով են աշխատել։ Բահերով դպրոցի առջևի հատվածն են մաքրել-կարգի բերել, որ հնարավոր լինի ասֆալտապատել։ Հիմա դույլերն ու բահերը իրենց պատվավոր տեղն ունեն դպրոցի միջանցքում՝իբրև թանգարանային նմուշ։ Պետքական գույքն էլ տարբեր եղանակներով են ապահովել. թե տարբեր ծրագրերին մասնակցությամբ, թե, օրինակ, աղբի վերամշակմամբ, հայկական քարկտիկ խաղը արտադրելով։

Նկարչության դասերը եղանակը տաքանալուն պես, բակում են անում, հրաշք բնության մեջ։ Ու այսօր առաջինը, ինչ տեսանք, բակում մոլբերտների առջև նկարող երեխաներին էին՝ նոր բացվող գարնան թարմ կանաչի մեջ։

Ֆիզկուլտուրայի ժամին չորրորդ դասարանցիները ոգևորված խաղեր են խաղում, բոլորը նույն կարմիր շապիկներով, որից նաև ուսուցիչները ունեն։ Բոլոր ուսուցիչները մարզական որևէ խմբակում են ընդգրկված։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչն է պարտադրել. առողջ ապրելակերպը պետք է սկսեն իրենցից։

Դասերը վառվռուն էին ու կենդանի, երեխաները՝ հետաքրքրված ու մասնակցող, ուսուցիչները՝ ոգևորված ու հնարամիտ։

Ասում են, օրինակ, ֆիզիկայով երեխաներն այնքան են հետաքրքրվում, որ երեկոյան ուշ նոր տուն են գնում՝ ուսուցչի հետ քննարկելուց, խնդիրներ լուծելուց, փորձեր անելուց չհոգնելով։

Դասարաններից մեկում տեսնում ենք տնօրենի թողած նոթատետրը. դասալսման էր, մյուս դասարանում էլ փոխտնօրենին ենք տեսնում՝ էլի նշումներով, էլի դասալսման։

Ոչ մի անկյուն բաց չեն թողել, միջանցքներն էլ ուսումնական տարածք են, որտեղ ընդմիջումներին պարում են միասին, քննարկում, իսկ գյուղի նվիրած հնաոճ իրերի ֆոնին նաև գյուղական թանգարան-թեյարան բացում։

– Անցեք, երեխեք ջան, – մեղմ ասում է տնօրենը՝ արվեստի ժամին գրաֆիտի ուսումնասիրող ու խմբային աշխատանքից հետո դպրոցի միջանցքում արված գրաֆիտին իրենց ուսուցչի հետ ուսումնասիրելու գնացող տասներորդցիների խմբին։

Դպրոցը բարեկարգել են, բայց չեն երեսպատել։ Շենքի ճակատին մնացել է արկի հետքը, որ ճառագայթների նման տարածվում է բոլոր կողմերով։ Մեր արևն է՝ ասում են ամեն ինչը կենարար լույսի վերածելու մի հաստատակամությամբ, որ տեսնում ես ամեն միլիմետրի վրա, ամեն խոսքի մեջ։

Մեզ ցույց են տալիս նախագծային աշխատանքները, հետո հյուրասիրում թարմ թխված խաչապուրի ու գաթա, որի բուրմունքը գալիս է դպրոցական ճաշարանից։ Ամեն ինչ հնարավոր է՝ ասում են վերջում ու սա էն քիչ տեղերից մեկն է, որտեղ այդ բառերը ասում եմ ոչ թե ես, այլ ինձ են ասում»,-նշում է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular