Ողջունում ենք Փաշինյան-Ալիև կայանալիք բանակցությունները․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն ողջունում է Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումը և կոչ անում ուշադրություն դարձնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակին։
Այս մասին նշված է ԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության «Թվիթեր»-ի գրառման մեջ։
«Մենք ողջունում ենք հայտարարությունը, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի կունենան վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև բանակցությունները: Կոչ ենք անում ավելի մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին և վերահաստատում աջակցությունը բոլոր առկա խնդիրների դիվանագիտական լուծմանը»,- նշված է գրառման մեջ:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: