Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում, գրում է ՏԱՍՍ-ը:
Երեքշաբթի Ստամբուլում տեղի են ունեցել դեմ առ դեմ բանակցություններ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից կողմերի միջև համաձայնության վերաբերյալ։ Նա հավելել է, որ Մոսկվան այս նախաձեռնությունները քննարկելուց հետո առաջարկներ կներկայացնի։ Բացի այդ, նշել է քաղաքական գործիչը, Մոսկվան «երկու քայլ» է անում դեպի Կիև և առաջարկում է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում անցկացնել նախատեսվածից շուտ՝ արտաքին գործերի նախարարությունների մակարդակով խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը զուգահեռ։ Իսկ ռուս զինվորականները կնվազեցնեն ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։