ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պասերով՝ Ալիևի հետ․ Փաշինյանը գնում է պայմանագրի ստորագրման

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ բավական ուշագրավ օր էր հայ-ադրբեջանական վերջին զարգացումների առումով։ Նախ, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և շարունակում են ահաբեկել Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանը։ Փաշինյանը հստակ արձանագրում արեց՝ մեղադրանքի բոլոր սլաքներն ուղղելով ռուսական կողմի վրա։ Նշեց, թե Փառուխի իրադարձությունները հիմնավորում են, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ։ Ընդսմին, նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարեց, թե իրենք որևէ տարակարծություն չունեն Ադրբեջանի ներկայացրած 5 պահանջների վերաբերյալ և պատրաստ են հենց այսօր էլ «Խաղաղության պայմանագիր» կնքել՝ լրամշակելով ներկայացված 5 պահանջները։

Նիկոլ Փաշինյանին պատասխանել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ով կոնկրետ առաջարկներ է ակնկալում պաշտոնական Երևանից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում հետ առաջիկայում հանդիպում է կայանալու հենց եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Փաշինյանին արձագանքեցին նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղուն, իսկ արդեն երեկոյան կողմ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողություններով, ուշադրությունը Հարավային Կովկասի վրա սևեռելու և այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածելու հանգամանքը, վկայում է, որ Ռուսաստանն ինքն էլ հասկանում է, թե Հայաստանում ինչ վտանգավոր գործընթացներ են գնում։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պասերով է խաղում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ՝ ռուսական ազդեցությունը Հայաստանում և Արցախում նվազեցնելու, սեփական պաշտոնավարումը երկարաձգելու առումով։ Եվ եթե Ռուսաստանը կտրուկ միջոցներ չձեռնարկի Հայաստանում, ըստ էության, կարող է կորցնել ընդհանրապես իր 200-ամյա պատմության բոլոր ձեռքբերումները։ 

Մամիկոն Բաղդասարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular