ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշիի բանտում գտնվող լեյտենանտին պետք է արդարացնեն. ակնկալում է պաշտպանը

ԻՐԱՎՈՒՆՔ

hetq.am-ը գրում է.

«Լեյտենանտ Արամ Աղայանի գործով Վերաքննիչ դատարանից մեկ ակնկալիք կա՝ արդարացում: Օբյեկտիվ քննության պարագայում Արամ Աղայանին կարդարացնեն»,-«Հետքին» ասաց զինծառայողի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա հավելեց, որ մեղադրական փաստակազմ ուղղակի գոյություն չունի:

«Հետքն» անդրադարձել է լեյտենանտի կալանավորմանը, մեղադրանքին ու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռին: Հիշեցնենք, որ Արամ Աղայանը դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման զինվոր Ռուդիկ Գրիգորյանին առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար: Սակայն, հատկանշական է, որ Գրիգորյանը որևէ բողոք չունի Աղայանի դեմ, հակառակը՝ «Հետքի» հետ զույցում ավագ Գիրգորյանը՝ Ռուդիկի հայրը նշեց. «Չունենք որևէ խնդիր, բողոք, պարտք ու պահանջ Արամի հանդեպ: Իմ տղան էլ շեշտեց դատարանում, որ մտերիմ են եղել»: 

Այսօր Վերաքննիչ դատարանում սկսվեց ու հետաձգվեց բողոքի քննությունը. լեյտենանտ Արամ Աղայանին Շուշիի բանտից Երևան չէին բերել: Նախագահողը նշեց, որ թեպետ ծանուցում է ուղարկվել Շուշիի բանտ, այդուհանդերձ Աղայանին Երևան տեղափոխելու հետ կապված էտապավորման խնդիր է առաջացել: Թե երբ կլինի հաջորդ նիստը, կողմերը կծանուցվեն:

«Դատարանի պարտականությունն է ապահովել կալանավորված անձի ներկայաթյունը դատական նիստին: Իհարկե, դատարանը դա անում է քրեակատարողական վարչության միջոցով, բայց դատարանը պիտի ապահովի»,-նշեց Արամ Աղայանի պաշտպանը՝ ընդգծելով, որ ինքն, օրինակ, ծանուցում չի ստացել դատարանից-, կարող եմ ենթադրել, որ դատարանը բոլոր անձանց ժամանակին չի ծանուցել, որի պատճառով էլ նիստը տապալվեց»:

Ըստ փաստաբանի, սա ցույց է տալիս, որ դատարաններում անձանց ճակատագրերը, հատկապես անազատության մեջ գտնվողների, ամենևին էլ չի հետաքրքրում: Նա հույս է հայտնում, որ «գոնե արդարադատությունը իրենց կհետաքրքրի»:

Ի դեպ, այսօրվա դատական նիստին չէր ներկայացել նաև մեղադրող դատախազը:

Փոխարենը դատարանում էին Արամ Աղայանի հարազատներն ու ընկերները:

Արամ Աղայանի մայրը՝ Մարինե Վարդումյանը պատմեց որդու՝ զինվորական դառնալու ընտրած ճանապահի մասին. «Որդիս ավարտել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, և նրան շատ աշխատանքներ են առաջարկել»: Ապա Արամն ավարտել է Ռազմաավիացիոն ինստիտուտի մեկամյա դասընթացն, որից հետո ինքնակամ, առանց վիճակահանության, ինքնակամ մեկնել է Շուշի... «միշտ ասում էր, որ պաշտպանության բանակում պիտի ծառայեմ: Իսկական սպան պիտի լինի զինվորի կողքին, զինվորի պաշտպանը, պիտի կարողանա իրոք հզորացնել Հայաստանը»,-պատմում էր Արամի մանկավարժ մայրը՝ տիկին Մարինեն:

Լեյտենանտի հայրն էլ որդու դատապարտման մասին իր կարծիքն ասաց: Ըստ նրա, Արամին անձնավորված քրեական հետապնդման են ենթարկում. «Ուղղակի գործ են սարքել իմ որդու դեմ, բայց սարքելուն էլ ձև կա, այնքան անգրագետ են սարքել, որ անզեն աչքով էլ երևում է»,-շեշտեց Գրիգոր Աղայանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular