ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Պետդեպն ամերիկացիներին կոչ է արել լքել Ուկրաինան և ՌԴ-ն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ քաղաքացիները, որոնք գտնվում են Ռուսաստանում և Ուկրաինայում, պետք է անհապաղ լքեն այդ երկրները։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 31-ին, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Վերջին շաբաթների ընթացքում մենք ստացել  ենք տեղեկություններ այն մասին, որ ռուսական անվտանգության ուժերը հայտնաբերել և ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիներին Ուկրաինայում և Ռուսաստանում: Մեր խորհուրդը հիմնված է այս թարմացված տվյալների վրա», - ասել է Փրայսը:

Միաժամանակ նա ասել է, որ ԱՄՆ-ի այն քաղաքացիները, որոնք գերեվարվել են Ուկրաինայում, տեղափոխվել են Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքներ, որտեղից էլ նրանց տեղափոխել են Ռուսաստան։ Արդյունքում ձերբակալվածներն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular