ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Իշխանությունը ՏԻՄ-երը զավթելու նոր նախաձեռնություն է մշակել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը ՏԻՄ-երը զավթելու նոր նախաձեռնություն է մշակել։ ՔՊ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկում են՝ այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։ «Ներկայացվող նախագծով նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2021 թ․ ընթացքում 45 համայնքում անցկացվեցին ընտրություններ, սակայն մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվեց, ինչը բացասական անդրադարձ ունեցավ, իսկ որոշ դեպքերում՝ շարունակում է ունենալ համայնքների բնականոն կյանքի եւ բնակչության սպասարկման վրա։ Նշենք, որ այդ համայնքներից է Թալինը, որտեղ ՔՊ-ն ճնշումներով, քրեածին տարրերի հետ զավթեց համայնքի ղեկավարի պաշտոնը, սակայն մեծամասնություն կազմող ընդդիմադիր ավագանին չի մասնակցում, եւ համայնքում նիստեր չեն գումարվում։ Նույն վիճակն է նաեւ Վանաձորում, որտեղ Մամիկոն Ասլանյանին են բանտում պատանդ պահում։

Նշենք, որ նախագիծն այսօր հրատապ ռեժիմով քննարկվելու է Աժ արտահերթ նիստում, և 24 ժամով երկրորդ ընթերցման է դրվելու: Մի կողմից Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր սահմանային լարվածության և պատերազմի վերահաս վտանգի մասին, մյուս կողմից օրենսդիրի ձեռամբ՝ զբաղված է տեղերում իշխանությունը ամրապնդելու գործով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular