ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պատրաստ է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը. Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող երկրներից մեկը, սակայն նախ պետք է ճշտել մանրամասները։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հինգշաբթի՝ մարտի 31-ին, հայտնում է NTV-ն։

«Մենք (Թուրքիան - խմբ.) կարող ենք լինել Ուկրաինայի անվտանգության ապահովման երաշխավոր երկրներից մեկը, սակայն, իհարկե, դրա մանրամասները պետք է հստակեցվեն»,- ասել է Էրդողանը։

Նա նաև հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Անկարայի դիրքորոշման անփոփոխության մասին։

«Պատժամիջոցների այս շղթայի շրջանակներում Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ ոչ մի գործողություններ չեն իրականացվել»,- հավելել է Էրդողանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular