Անհրաժեշտ է կառուցողական կերպով վերսկսել խաղաղ բանակցությունները. իտալացի պատգամավորն անդրադարձել է ԼՂ իրավիճակին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը գազից զրկելու հանգամանքին, եռակողմ հայտարարության խախտմանը, կոչ արել վերսկսել խաղաղ բանակցությունները ԼՂ հարցով: Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
Չենտեմերոն տեղեկացել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի խախտման դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և վիրավորների։
«Ներկայումս կանգնած ենք շատ ծանր հումանիտար ճգնաժամի առաջ, որից լրջորեն տուժում է գազ մատակարարող միակ խողովակաշարի վնասման պատճառով մոտ մեկ ամիս առանց բնական գազի մնացած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Անհրաժեշտ է կառուցողական կերպով վերսկսել խաղաղ բանակցությունները և հրաժարվել բռնության ուղուց»,-շեշտել է Իտալիայի պատգամավորների պալատի անդամը:
Նա իր «Թվիթեր»-ի էջում գրառմամբ ևս կոչ է արել բռնությունը դադարեցնել, վերսկսել խաղաղ բանակցությունները: