ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը դուրս է բերում ռազմական տեխնիկան Կիևի մերձակայքից. Ուկրաինայի ԶՈւ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հինգշաբթի լույս մարտի 31-ի գիշերը ռուսական զորքերը Կիևի մերձակայքից դուրս են բերել մոտ 700 միավոր զինտեխնիկա դեպի Բելառուսի հետ սահման»,- այս մասին Կիեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ալեքսանդր Գրուզեւիչը։

Նա ենթադրել է, որ ռուսական զորքերը կա՛մ վերատեղակայում են, կա՛մ ուժերը տեղափոխում Դոնբաս:

«Մենք դիտարկում ենք երկու տարբերակ՝ կա՛մ վերադասավորում, վերախմբավորում և մեր ուժերի վերագնահատում։ Բայց հաշվի առնելով գործողությունների դինամիկան ամբողջ Ուկրաինայում, մեծ է հավանականությունը, որ դուրս բերվող գումարտակային մարտավարական խմբերը կհայտնվեն Դոնբասում: Որովհետեւ ոչ միայն Կիեւի մարզում, այլեւ գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը սպառել է իր հարձակողական ներուժը։ Նա պետք է վերականգնի իր ուժերը, որպեսզի շարունակի հարձակողական գործողությունները»,- բացատրել է Գրուզեւիչը։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Կիևի շուրջը ռուսական բավականին մեծ ուժեր են մնացել։

«Վախենալու բան չկա, բայց դրանք կարող են վնաս պատճառել։ Այնուամենայնիվ, կարծում եմ, մեկ-երկու օր մենք կտեսնենք հիանալի պատկեր և կշարունակենք զարգացնել մեր հաջողությունները։ Բայց սրա հետ մեկտեղ չպետք է նվազեցնել թշնամու ուժը, քանի որ այսօր Կիևի շրջակայքում նրանք շատ են, որպեսզի փորձեն ի պատասխան ինչ-որ հարված հասցնել։ Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է հրթիռային հարվածներին, որոնք ամեն օր շարունակվում են և ավելանում են ամեն օր»,- ասել է Գրուզևիչը։

Նա նաև բացառել է ռուսական զորքերի Կիև ներթափանցման հնարավորությունը։

«Նրանք հաստատ Կիևում չեն լինի: Այսպիսով, չպետք է անհանգստանաք: Ինչ վերաբերում է Կիևի շրջանին, ապա ակտիվ միջոցներ են ձեռնարկվում և իրականացվում մեր բնակավայրերի ազատագրման համար»,- ասել է գեներալը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular