ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկա օրերին Կիևի մերձակայքում թեժ մարտեր են ծավալվելու. Մեծ Բրիտանիայի ՊՆ հետախուզություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևի մերձակայքում թեժ մարտեր են ծավալվելու առաջիկա օրերին։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության վերջին հետախուզական ամփոփագրում: Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության զինվորականները շարունակում են դիրքեր պահպանել Կիևից դեպի արևելք և արևմուտք՝ որոշ ստորաբաժանումների դուրսբերման ֆոնին։

Ինչպես նշվում է բրիտանական հետախուզական ամփոփագրում, չնայած Ռուսաստանի հայտարարություններին Չերնիգովի շուրջ ռազմական ակտիվությունը նվազեցնելու մտադրության մասին, ռուսական հրետանային ռմբակոծությունները և հրթիռային հարձակումները շարունակվում են։

Ծանր մարտերը շարունակվում են նաև Մարիուպոլում, ուկրաինացի զինվորականները դեռ վերահսկում են քաղաքի կենտրոնը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular