ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … խաղային ավտոմատներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խաղային ավտոմատը սարքավորում է, որն օգտագործվում է մոլախաղերի համար: Այդ սարքերը սովորաբար տեղադրվում են զվարճանքի այնպիսի  հաստատություններում, ինչպիսիք են խաղատները, բարերը, ակումբները ևայլն: 

Առաջին պոկերի խաղային ավտոմատը ստեղծվել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում: Այն հորինել են տեղացի երկու բնակիչներ Սիթթմանը և Փիթը 1891 թվականին: Սիթթմանի և Փիթի խաղային ավտոմատը բաղկացած էր հինգ թմբուկներից, որոնց եզրերին սոսնձված էին պոկերի խաղաքարտերը: Խաղացողը մետաղադրամը գցում էր ավտոմատի մեջ, քաշում բռնակը և դիտում պտտվող թմբուկները և արձանագրում արդյունքը: Այն ժամանակ ուղղակի վճարման համակարգեր չկային: Եթե ​​խաղացողը շահում էր, նա գնում էր բար և որպես մրցանակ ինչ որ բան ստանում՝ ծխախոտ կամ գարեջրի գավաթ: Բայց խաղամոլների շրջանում ամենատարածվածը եղել է այն խաղային ավտոմատը, որը հորինել է ամերիկացի Չարլզ Ֆեյը դրանից չորս տարի անց: Չարլզ Ֆեյը ծագումով Գերմանիայից էր, բայց 1885 թվականին տեղափոխվել էր ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգ: Երբ նա 19 տարեկան էր, բժիշկները նրա մոտ ախտորոշել են սարսափելի հիվանդություն՝ տուբերկուլյոզ, և տվել են մեկ տարուց էլ պակաս կյանք: Բայց չնայած դրան Ֆեյին, ոչ միայն չի մահացել, այլ նաև երկար տարիներ ապրել է դառնալով հանրահայտ խաղային բիզնեսի մեջ: 1895 թվականին նա հայտնագործել և ստեղծել է իր առաջին խաղային ավտոմատը, որը կոչվել է Liberty Bell, թարգմանաբար «Ազատության զանգ»: Ավտոմատը բաղկացած էր երեք թմբուկներից, որոնց վրա տասնյակ տարբեր խորհրդանիշներ էին՝ պայտեր, զանգեր, խաղաթղթեր: Թմբուկների պտտվելուց և կանգ առնելուց հետո խաղացողը որոշակի խորհրդանիշների հաջորդականություն հավաքելով շահում էր որոշակի գումար:

Ժամանակի ընթացքում 20-րդ դարի առաջին երրորդում խոշոր փոփոխություն են կատարվել խաղային ավտոմատների նախագծման և մեխանիզմների մեջ: Նորագույն խաղային սարքերը արդեն հրաշալի դիզայնով էին և կանչում էին խաղամոլներին: Արդեն չէր անհանգստացնում զանգը, որը հայտարարում էր շահման մասին, հայտնվել էին բազմապատիկ շահումները: Արդյունքում խաղային մեքենաները արձանագրել են դրանց հանրաճանաչության զգալի աճ  1940-ականներին: Ոչ ոք չէր կարող դիմանալ գայթակղությանը, ոչ կանայք, ոչ էլ տղամարդիկ: Այդ օրերին «մեկձեռնանի ավազակները» հսկայական եկամուտ էին բերում բարերին ու խաղատներին:

1950-ական թվականներից սկսվել են արտադրվել  էլեկտրամեխանիկական խաղային սարքեր: Նման սարքերում տեղադրած շարժիչների հզորությունը անգամ հասնում էր  5 ձիաուժի: Սարքն արդեն ուներ ութ թմբուկ, և քսան խորհրդանիշ, այն արդեն խոշոր գումարներ էր ընդունում: Իսկ արդեն 1960-ականներին էլեկտրական շարժիչներով խաղային սարքերն են սկսել հայտնվել խաղատներում և բարերում և սկսել արագորեն փոխարինել նախկին «մեկձեռնանի ավազակներին»:

Ըստ մասնագետների  նորագույն խաղային ավտոմատների դարաշրջանն իր կյանքը սկսել է 1980-ականներից: Այդ տարիներին է հայտնվել video poker խաղային ավտոմատը, որը ստեղծվել է համակարգչային տեխնոլոգիայի շնորհիվ: Այդ սարքը ընտրում էր բոլորովին պատահական թվեր և խաղացողներին ավելի շատ վստահություն էր ներշնչում: Իսկ դրանից որոշ ժամանակ անց էլ հայտնվել են այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են շահումների վճարումը, փողի ստացումը,  սպասարկման ծառայությունը տեղում:

Այսօր ՝ 21-րդ դարում, առցանց խաղատների ի հայտ գալուց հետո, հենց նման խաղերն են ամենատարածվածը բոլոր այն խաղերի շարքում, որոնք առաջարկում են առցանց խաղատները: Ընդ որում այդ խաղերի տեսականին տարեցտարի ավելի ու ավելի բազմազան է դառնում: Խաղային սարքերը հուզիչ և հետաքրքիր ժամանց են, բայց ավելի լավ է չտարվել նման խաղերով, քանի որ խաղամոլությունը կարող է հանգեցնել բացասական հետևանքների:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular