ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջնական նպատակը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթած դաշինքի ղեկավարին՝ Մամիկոն Ասլանյանին անազատության մեջ պահելով և ընտրված ավագանու նիստերն արգելելով՝ գործող իշխանությունները փաստացի քաոս են ստեղծել հանրապետության երրորդ քաղաքում: Քանի որ ավագանու նիստեր չեն հրավիրվում, ապա հնարավոր չէ քաղաքի կենսագործունեության համար անհրաժեշտ որոշումներ ընդունել:

«Փաստի» տեղեկություններով, ապրիլի 1-ից հնարավոր է՝ համայնքապետարանը նույնիսկ աշխատավարձեր չկարողանա վճարել, միևնույն ժամանակ ավարտվում է աղբահանության պայմանագիրը: Եվ ընդհանրապես, քաղաքում գնալով կուտակվում են բազում խնդիրներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունը Վանաձորի հետ կապված ակտիվ փնտրտուքների մեջ է՝ ստեղծված վիճակը հօգուտ իրենց կարգավորելու համար օրենսդրական «լազեյկաներ» գտնելու կամ, եթե պետք լինի, փոփոխություններ անելու: Մենք արդեն նշել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ուզում է համայնքի ղեկավարի ժ/պ նշանակել, թեպետ իրավաբաններն ասում են, որ դրա համար օրենսդրական հիմքեր չկան:

Ավելին, ցանկանում են գտնել միջոցներ՝ ժ/պ-ին հավել յալ լիազորություններ տալ, որպեսզի կարողանա ընդունել այնպիսի որոշումներ և ստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնք ավագանու լիազորությունների տիրույթում են: Մեր ունեցած տեղեկություններով, վերջնական նպատակը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելն է: Ըստ այդմ, նախնական որոշում կա ապրիլի վերջին վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները՝ հենվելով օրենքի՝ «եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում» ձևակերպման վրա:

Սակայն բանն այն է, որ այս դեպքում կա երկու խնդիր. նախ՝ այս ընթացքում մեկ նիստ գումարվել է, որը արդարադատության նախարարությունը փաստացի իրավաչափ է համարել, և երկրորդ՝ հետագայում նիստեր չեն գումարվել սոսկ դատարանի որոշման պատճառով: Մի խոսքով, իշխանությունները Վանաձորի թեմայով շատ խառն են և որոշում ունեն ամեն ինչ անել՝ Վանաձորը ևս «զավթելու» համար. օրենքով լինի, թե ոչ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular