ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղում սրվել են տեղագրական պատերազմները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

kommersant.ru-ն գրում է, որ Ադրբեջանի ղեկավարության և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հարաբերությունները, որոնք նախկինում էլ ամենահարթը չեն եղել, լրջորեն վատթարացել են։ Մարտի 26-ին կողմերը փոխանակվել են ծայրահեղ կոշտ մեղադրանքներով։ Հիշեցնենք, որ մարտի 24-ի երեկոյան հայկական կողմը հայտարարել էր, որ ադրբեջանական ուժերը հատել են շփման գիծը և գրավել Փարուխ գյուղը (ադրբեջանական անունը՝ Ֆարրուխ)։ Ադրբեջանական զորքերի նման տեղաշարժեր նախկինում էլ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պետական ​​սահմանին, ինչը վիճելի է դեռ խորհրդային տարիներից, բայց երբեք նման բան չէր եղել Ղարաբաղում, որտեղ վերահսկողության գոտիների սահմանները բավականին հստակորեն են սահմանված ռուս խաղաղապահների կողմից։ Թերևս հենց դա է ստիպել ռուս զինվորականներին այս անգամ միանշանակորեն աջակցել հայկական կողմին, այլ ոչ թե պարզապես երկխոսության կոչ անել Բաքվին ու Երևանին։ «Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի զինված ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքի ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ստեղծել հենակետ։ Կոչ է արվում ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերել»,- ասել են ռուս զինվորականները։

Անմիջապես հետևել է Բաքվի պատասխանը, և ի թիվս այլ բաների դժգոհություններ են հնչել ռուսական փաստաթղթում օգտագործված տեղանունների վերաբերյալ։ «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անունով վարչական-տարածքային միավոր չկա։ Հայտարարության մեջ նշված գյուղի անունը ոչ թե Փուրուխ է, այլ Ֆարրուխ»,- հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես պնդել էր, որ խորհրդային «Լեռնային Ղարաբաղ» տերմինի փոխարեն պարզապես պետք է օգտագործել «Ղարաբաղ», կամ «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան» անվանումը, որն ամրագրված է Ադրբեջանի օրենսդրությամբ:

Իսկ ընդհանրապես, Ադրբեջանի ՊՆ-ն ռուսական հայտարարությունն անվանել է «միակողմանի, և իրականությունը չարտացոլող»։ «Ադրբեջանական կողմը հայտնում է, որ անցակետերում ճշտվել են դիրքերն ու տեղակայման վայրերը, չնայած դրան մարտի 26-ի առավոտյան հայկական անօրինական զինված խմբավորումները փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի դեմ: Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում Ռուսաստանի ՊՆ-ին եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, ապահովել հայկական բանակի մնացորդների և ապօրինի հայկական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումը միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքներից»,- եզրափակել է նախարարությունը։ Այսպիսով, Բաքուն վերադարձել է 2020 թվականի վերջից շարունակվող այն վեճին, որը վերաբերում է եռակողմ համաձայնագրի մեկնաբանմանը։ Չորրորդ կետում, որին վկայակոչում են ադրբեջանցի զինվորականները, ասվում է, որ «Ռուսաստանի  խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։ Սակայն հայկական կողմը պնդում է, որ այս պահանջը վերաբերում է միայն Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջաններին, որոնք պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և թույլատրվում է ռազմական ներկայություն ռուս խաղաղապահների գործողության գոտում։ Հարցի լուծումը բարդանում է նրանով, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի բոլոր հայկական զորամիավորումները համարում են Արցախի պաշտպանության բանակ, այսինքն տեղական ուժեր են և պնդում են, որ այնտեղ Հայաստանից ժամկետային զինծառայողներ չկան։

Այն, որ Երևանի դիրքորոշումը հենց դա է հաստատել է հայ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինաթափման մասին խոսք չկա,- ասել է նա «kommersant.ru»-ին տված հարցազրույցում,- դա նույնիսկ նշել է Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի իր ելույթում, երբ Ադրբեջանի նախագահը անվանել է այն տարածքները՝ Լաչինի, Աղդամի, Քելբաջարի շրջանները, որտեղից Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը։ Ղարաբաղում հայկական բանակ չկա, կա ԼՂՀ պաշտպանության բանակ, որը բաղկացած է կամավորներից, պայմանագրային զինծառայողներից և տեղացի ժամկետային զինծառայողներից։ Այսինքն՝ Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման կամ Ղարաբաղի բանակը զինաթափելու մասին հայտարարությունները լրիվ մանիպուլյացիա են»։

Իր հերթին,  քաղաքական վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը «kommersant.ru»-ին հակառակն է հայտնել. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրամայում է տարածաշրջանից դուրս բերել հայկական բոլոր զինված ստորաբաժանումները, և ոչ միայն Հայաստանի գործող բանակը։ Նրա խոսքով՝ «Հայկական զինված ուժերի դուրսբերում» ձևակերպումը, որն օգտագործվում է փաստաթղթում, «ենթադրում է տարածաշրջանի ամբողջական ապառազմականացում, այսինքն ներառյալ նաև Ղարաբաղի հայերի զինաթափում»։ «Խոսքը ոչ միայն Հայաստանի զինվորականների, այլ բոլորի մասին է, ում ազգանունը վերջանում է «յան»-ով,- ասել է պարոն Մամեդովը,- նման ձևակերպում դիտմամբ է օգտագործվել»։

Ինչ վերաբերում է ռուսական մեղադրանքին, թե ադրբեջանցի զինվորականները մտել են խաղաղապահների տարածք, ապա  փորձագետը դա անհիմն է համարել։ «Ղարաբաղում վերահսկողության գոտիների սահմանները գոյություն ունեն միայն ռուս զինվորականների համար,- ասել է նա,- մեզ համար սա մեր ամբողջ ինքնիշխան տարածքն է, և մենք մեզ իրավասու ենք համարում այն ​​ազատել անօրինական զինված խմբավորումներից։ Հիշեցնեմ, որ ռուս խաղաղապահների մանդատը ևս դեռ որոշված ​​չէ։ Եվ քանի որ Բաքուն խոսում է միայն դիրքորոշումների հստակեցման մասին, այստեղ չկա պայմանագրի առաջին կետի խախտում. «Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց դիրքերում»»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular