ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեդինսկին մանրամասն խոսել է Ուկրաինայի գրավոր առաջարկի բովանդակության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանին փոխանցված Ուկրաինայի գրավոր առաջարկները ներառում են ՆԱՏՕ-ին միանալուց եւ միջուկային զենքից հրաժարվելու մասին դրույթներ։ Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝  երեկ Կիեւի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամության մասին։ «Նրանք մեզ փոխանցեցին թղթի վրա գրված հնարավոր ապագա համաձայնագրի սկզբունքները, որոնք նախատեսում են ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարում, Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակի ամրագրում, միջուկային զենքից եւ զանգվածային ոչնչացման այլ զենքերից հրաժարում»,- ասել է նա։

Մեդինսկու խոսքով՝ Ուկրաինայի առաջարկները պարունակում են նաեւ արտասահմանյան ռազմաբազաների տեղակայման մերժում, ինչպես նաեւ պարտավորություն՝ միայն երաշխավոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ զորավարժություններ անցկացնելու մասին։

«Երեկ առաջին անգամ ուկրաինական կողմը գրավոր արձանագրել է իր պատրաստակամությունը՝ կատարելու մի շարք կարեւոր պայմաններ՝ ապագայում Ռուսաստանի հետ նորմալ եւ, հուսով եմ, բարիդրացիական հարաբերություններ կառուցելու համար»,- ասել է Մեդինսկին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular