ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Դելյագինի նկատմամբ. ՌԴ Պետդուման արձագանքել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել՝ կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարության հետ, ով «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել հարվածել Ադրբեջանի նավթահանքերին` ռուս խաղաղապահներին չենթարկվելու համար։

«Հարցումներ են ուղարկվել մի շարք գործընկեր պետությունների իրավասու մարմիններին՝ ապահովելու մեղադրյալի անհապաղ կալանավորումը՝ այդ երկրների տարածք մուտք գործելու դեպքում և և նրա արտահանձնումը Ադրբեջան՝ քրեական հետապնդման նպատակով։ Քրեական գործով այս պահին շարունակվում են ինտենսիվ քննչական գործողություններ»,- ասված է Ադրբեջանի  Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Նշենք, որ ՌԴ Պետդումայում հանդես են եկել ի պաշտպանություն պատգամավոր Դելյագինի, իսկ նրան հետախուզում հայտարարած ադրբեջանական կողմին` հանդարտվելու կոչ արել:

Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան Դելյագինին կոչ է արել ավելի զուսպ լինել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության գործողությունները անվանել սխալ։

«Սա նյարդային, սխալ գործողություն է, մենք նման հայտարարություններին կարձագանքենք, կփորձենք հիմա որոշակի քայլեր ձեռնարկել մեր գործընկերներին հանգստացնելու համար»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Դելյագինը ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում առաջարկել էր միջուկային հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին:

«Պետդումայի պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում ռուսական իշխանությունների դիրքորոշմանը»,- ավելի ուշ արձագանքել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular