ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան ինքը պետք է որոշի չեզոքության հարցը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ Ուկրաինան ինքը պետք Է որոշի՝ դառնում Է արդյոք դաշինքի անդամակցության թեկնածու, թե հակված Է չեզոք կարգավիճակի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հարգում ենք ազգի ինքնիշխան եւ անկախ բոլոր որոշումները, անկախ այն բանից, թե նա իր թեկնածությունը կառաջադրի արդյոք անդամակցության համար, թե ոչ: Ուկրաինան նաեւ ինքը պետք Է որոշում կայացնի իր հնարավոր չեզոք կարգավիճակի վերաբերյալ: Բայց ես կնշեմ, որ խոսքն առայժմ ոչ թե ընդունած որոշման, այլ մտադրության մասին Է»,-Ստոլտենբերգն ասել Է Le Monde ֆրանսիական թերթին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ եկել Է ժամանակը՝ ընդունելու, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ուկրաինայի չեզոք կարգավիճակը նաեւ քննարկվում Է Ռուսաստանի հետ բանակցություններում:

Ուկրաինայի Գերագույն ռադան 2014 թվականի դեկտեմբերին փոփոխություններ մտցրեց երկու օրենքների մեջ՝ հրաժարվելով պետության արտադաշինքային կարգավիճակից: 2019 թվականի փետրվարին Ուկրաինայի խորհրդարանը փոփոխություններ մտցրեց Սահմանադրության մեջ՝ երկրի ուղեգիծն ամրագրելով ԵՄ-ում եւ ՆԱՏ Օ-ում: Ուկրաինան դարձել Է վեցերորդ պետությունը, ստանալով ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ՝ ընդլայնված հնարավորություններով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular