ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրա միջոցով ձերբազատվում եմ բացասական էներգիայից. Ռոզի Ավետիսովան՝ նոր սերիալի և անձնական կյանքի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.panorama.am-ը գրում է. Տարեսկզբին հեռուստադիտողին հանձնվեց «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսուհիներից մեկը դերասանուհի Ռոզի Ավետիսովան է:

Նոր աշխատանքի մասին դերասանուհին պատմել է կայքին` նշելով, որ Դիանայի կերպարն իր համար շատ սպասված է եղել.

«Նախ պետք է ասեմ, որ այս հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ընդունելու առաջին նախապայմանը եղել է այն փաստը, որ դերս բացասական էր: Նախկինում երբեք բացասական հերոսուհու չեմ մարմնավորել ու շատ էի ցանկանում նման դերով եւս հանդես գալ: Մշտապես զոհի ու դժբախտ կնոջ կերպարներ եմ մարմնավորել, իսկ այս դեպքում, ճիշտ է, կրկին դժբախտ կին է, սակայն իր դժբախտության մի մասն ու պատճառը կազմում է իր չարությունը: Չգիտեմ, թե հետագայում Դիանայի կերպարն ինչպես կզարգանա, ինչ բնավորության գծեր ի հայտ կգան, բայց դեռեւս նա ամբողջությամբ չար մարդ է, նա սառը կին է, ով չունի ոչ մի զգացմունք, շատ անտարբեր է ու դաժան բոլոր լավ ու գեղեցիկ երեւույթների եւ ամենաշատը երեխաների հանդեպ»,- պատմեց Ռոզին:

Մեր նկատառմանը, թե դժվար չէ՞ր արդյոք առաջին անգամ մարմնավորել բացասական հերոսուհու, նկատեց.

«Ես խայտառակ շատ էներգիա եմ ծախսում նկարահնումների ընթացքում: Այս ընթացքում հասկացա, որ չար մարդիկ շատ էներգիա են ներդնում: Ես մեծ հետաքրքրությամբ եմ նկարահանումներին մասնակցում, քանի որ բացասական կերպարները շատ գույներ են ունենում ու դերասանին մեծ հնարավորություն են տալիս անգամ այն սուղ պայմաններում, որ առկա է հեռուստասերիալների նկարահանումների ժամանակ: Հաճույքով եմ մարմնավորում իմ վատ հերոսուհուն` միաժամանակ իր միջոցով ձեռբազատվելով իմ մեջ կուտակված բացասական էներգիաներից»:

Ռոզի Ավետիսովան իր բացասական հերոսուհու հետ փոքր-ինչ տարբերությամբ մեկ ընդդհանրություն ունի.

«Իմ հերոսուհին սեփականատիրոջ շատ ընդգծված բնավորություն ունի: Ես էլ եմ բնավորությամբ շատ սեփականատեր, միայն թե մեր տարբերությունը կայանում է նրանում, որ նա առանց զգացմունքների է իր սեփականությունը համարում իրեն շրջապատողներին, օրինակ` ամուսնուն չի սիրում, բայց իր կողքին է պահում, սեփականատիրոջ հատկությունից դրդված: Եթե Դիանայի մոտ այդ երեւույթը էգոիզմի դրեւսորում է, ապա ինձ մոտ ճիշտ հակառակը` ես սեփականատիրության զգացողություն ունեմ նրանց նկատմամբ, ում սիրում եմ»,- նշեց Ռոզին:

Դերասանուհին չի վախենում, որ մարդիկ կնույնացնեն իրեն իր հերոսուհու հետ ու կսկսեն չսիրել նրան.

«Կարծում եմ` ես այնքան եմ բարի հերոսուհիների մարմնավորել, որ հազիվ թե մեկ բացասական կերպարով սկսեմ չսիրվել: Դա երեւի կլինի միայն այն դեպքում, երբ շատ-շատ դիպուկ ու լավ մարմնավորեմ կերպարս եւ մարդիկ ընկալեն ինձ միայն այս կերպարով»,- հավելեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular