ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ԱԱԾ-ում կստեղծվի մարտական ստորաբաժանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում Ազգային անվտանգության ծառայության կազմում կստեղծվի մարտական ստորաբաժանում, ինչը կնպաստի շփման գծի պահպանության գործում մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը: «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը:

««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազորված մարմնից, նրան ենթակա՝ կենտրոնական և քաղաքային /շրջանային/ կառուցվածքային ստորաբաժանումներից: Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզական մարմիններ:

Ուստի, Արցախի Հանրապետության պետական սահմանի /շփման գծի/ պահպանության գործում ազգային անվտանգության ծառայողների կողմից մարտական հերթապահություն իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելու և հետագա իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է  «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում կատարել առաջարկվող փոփոխությունները»,- նշեց Գասպարյանը:

Օրենքի նախագծով առաջարկվել է օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասում «մարմիններ» բառից հետո լրացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառերը։ Օրենքի 14-րդ հոդվածում «զորքերը» բառից հետո լրացնել «և լիազոր մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular