ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու իրադարձություն, որ բնորոշում են փաշինյանական վարչախմբին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկու իրադարձություն, որոնք լիովին բնորոշում են Հայաստանի պետական կառավարման համակարգը և ոչ միայն փաշինյանական վարչախմբի, այլև նախկինների օրոք։ Այսօր նոր մանրամասներ են հայտնի դարձել Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի շուրջ կատարվող դեպքերի վերաբերյալ։ Պարզվում է, հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցները երեկ ներխուժել են նախարարություն այն պահին, երբ նախարարը խորհրդակցություն էր անում՝ դիմակավորված, զինված և խուզարկություն են իրականացրել նախարարի սենյակում։ Մի քանի հոգու, ըստ լրատվամիջոցների, ձերբակալել են։ Երեկ նույնիսկ հարցաքննության են կանչել նախարար Անդրանիկ Փիլոյանին։ Փիլոյանը դեռ որևէ կարգավիճակ չունի քրեական գործով, սակայն որոշ աղբյուրներ չեն բացառում, որ նրան ևս կարող է մեղադրանք առաջադրվել, կամ էլ՝ վերջին պահին բավարարվեն միայն որոշ աշխատակիցների քրեական պատասխանատվության ենթարկելով, իսկ Փիլոյանին ազատեն պաշտոնից՝ պայմանով, որ վերջինս ստիպված լինի փակել իր բերանը և այստեղ-այնտեղ չխոսի Փաշինյանի մասին։

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը նախօրեին Փիլոյանին ուղարկել էր երկշաբաթյա արձակուրդի, իսկ այդ ընթացքում նախարարությունը ղեկավարելու է նրա առաջին տեղակալ, ՔՊ վարչության անդամ՝ Արմեն Փամբուխչյանը։ Ամիսներ շարունակ լուրեր են շրջանառվում, թե հենց Փամբուխչյանն է դառնալու Արտակարգ իրավիճակների նախարարը, և նրա օգտին էին լոբբինգ անում ՔՊ անդամները։ Երեկ նաև հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել ապօրինի գույքի բռնագանձման հերթական վարույթը։

Պետական եկամուտների կոմիտեի մի նախկին վարչության պետ՝ Գուրողլյան ազգանունով, հաջողացրել էր 8 անշարժ գույք ձեռք բերել Երևանում, 6 ավտոկայանատեղի Հյուսիսային պողոտայում, հասարակական նշանակության շինություններ տարբեր մարզերում, 2 տրանսպորտային միջոց և 2 անշարժ գույք՝ Ավստրիայում։ Ընդհանուր առմամբ 2 միլիարդ 8 հարյուր միլիոն դրամի կամ մոտավորապես 6 միլիոն դոլարի եկամուտ։ Եթե պետեկամուտների հասարակ մի վարչության պետը կարողանում է իր աշխատանքային գործունեության ընթացքում այդպիսի ահռելի ունեցվածք ճանկել, ապա ինչի՞ վրա ենք զարմանում, որ Հայաստանը թաղված է կոռուպցիայի մեջ։ Եվ տասնամյակներ շարունակ տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք, յուրաքանչյուրն իր չափի և հնարավորութունների սահմանում քերթել, թալանել, գողացել է պետական գանձարանի փողերը։ Փողեր, որոնք կարող էին այս տարիների ընթացքում գնալ զենքի, սպառազինության ձեռք բերման, վերածվել զենքի, զինամթերքի, թոշակների և նոր գործարանների։ Տասնամյակներ շարունակ երկիրը կեղեքածներն էլ այսօր չչքմեղանային։

Այդուհանդերձ նշենք, որ գլխավոր և հիմնական մեղավորը նույնիսկ նախկինների հանցանքների դեպքում, գործող իշխանությունն է, այսպես կոչված իշխանափոխությունից հետո խոստացել էր բռնել բոլոր թալանչիներին, կուլակաթափ անել նրանց, իսկ գումարը վերադարձնել պետբյուջե։ 4 տարվա ընթացքում հաշված կոպեկներ են վերադարձվել։ Շատերը նախկինի պես վայելում են իրենց թալանածը և գործող իշխանությունները ոչ միայն չեն կարողանում նրանց պատասխանատվության ենթարկել, այլև որոշ տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ գործարքի մեջ են մտել նախկինների հետ։ Եվ, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունը զարգացման շանս չի ունենա, քանի դեռ երկրում իշխում է մի իշխանություն, որը թղթի վրա և ճառերում խոսում է անկեղծությունից, արդարությունից, օրենքի գերակայությունից, իսկ իրականում չի կարողանում կատարել իր խոստումները։ 

Նարեկ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular