ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սատանովսկին հերքել է այն լցոնումը, որ Ռուսաստանը ստիպված է լինելու բացել «հայկական ճակատ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Riafan.ru-ն գրում է, որ Մերձավոր Արևելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին զգուշացրել է, որ հակամարտող կողմերից ստացվող ուղղակի տեղեկատվությանը պետք է քննադատաբար վերաբերվել։ Նա ասել է, որ վերջին օրերին իրեն զանգահարում են արևելքից լրագրողներ և այնպիսի հարցեր տալիս, որոնք հանգում են մեկ բանի. արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում է երկրորդ ճակատ բացել։ Պրոֆեսորն ընդգծել է, որ հնարավոր չի լինի մեր պետությանը ներքաշել ղարաբաղյան ռազմական հակամարտության մեջ:

«Ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանը կորցրել է այն ամենը, ինչ կարող էր կորցնել։ Դա արվել է հայ քաղաքական գործիչների կողմից՝ չնայած հավասարակշռության պահպանման համար Ռուսաստանի երկարատև ջանքերին և երկար տարիներ այդ երկրին մեր ցուցաբերած օգնությանը, այդ թվում՝ տեխնիկական։ Դա տեղի է ունեցել պաշտոնական Երևանի բազմավեկտոր քաղաքականություն վարելու փորձերի հետևանքով»,- նկատել է ռուս արևելագետը։

Riafan.ru-ի զրուցակիցը շեշտել է, որ հնարավոր չի լինի Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ, քանի որ Ռուսաստանն ունի կառավարման ռացիոնալ և կոշտ մեխանիզմներ, ինչպես նաև պարզ սկզբունքներ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ երկխոսելու համար։

«Երևանը ուրախ էր երկխոսելու ոչ թե Մոսկվայի, այլ Փարիզի և Վաշինգտոնի հետ, բայց Արևմուտքը չի պատրաստվում օգնել Հայաստանին։ Ռուսական բանակը ունակ է խելքի բերել այն բոլոր անբարեխիղճ քաղաքական խաղացողներին, որոնք շրջապատում են մեր երկիրը, ինչպես նաև հետ մղել այդ խաղացողներին հեռվից համակարգողներին։ Պարզ օրինակը այն է, որ Ուկրաինայի իշխանությունները բազմիցս են զգուշացվել, որ նրանք վարում են այնպիսի արտաքին և ներքին քաղաքականություն, որն անընդունելի է երկու պետությունների խաղաղ գոյակցության պայմաններում։ Կիևի հանցավոր գործողությունները և դիմացինին լսելու Զելենսկու թիմի իսպառ չկամությունը հանգեցրին տրամաբանական արդյունքի ի դեմս ռուսական զորքերի հատուկ գործողության Ուկրաինայի ապաազգայնացման համար»,- նշել է փորձագետը։ Այնուամենայնիվ Սատանովսկին խոստովանել է, որ երկարաժամկետ հեռանկարում քաղաքական կանխատեսումներ տալն անհնար է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular