ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստումային զբոսաշրջության մեծ պահանջարկի անակընկալը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

naekvatoremsk.ru-ն գրում է, որ չնայած պատերազմին, ռուսները շարունակում են պատվաստումային շրջագայությունների մեծ պահանջարկ ցուցադրել։ Պարադոքսալ է, բայց մարտին արտասահմանյան պատվաստումային տուրերի պահանջարկը զգալիորեն աճել է: Այդ մասին հայտնել է Russian Express-ը։

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) հրապարակել է պատվաստումային շրջագայությունների պահանջարկի պատճառների վերլուծությունը։

Ներկայումս Ռուսաստանից կազմակերպվում են շրջագայություններ դեպի 4 արտասահմանյան երկրներ ԱՀԿ-ի կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով պատվաստվելու համար: Դրանք են Թուրքիան, Հունաստանը, Սերբիան և Հայաստանը։

Նշվում է, որ մարտին պատվաստումային շրջագայությունների պահանջարկի աճը պայմանավորված է այն մարդկանց երկրորդ չափաբաժինը ստանալու պահանջով, ովքեր նախկինում ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը արտերկրում: Բացի դա նրանք, ովքեր վախենում են, որ պատերազմի հետ կապված իրավիճակը ապագայում կվատթարանա, պատվիրում են պատվաստմային շրջագայություններ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալու համար: Արտերկրում պատվաստվել ցանկացողները նախընտրում են տուրօպերատորների կազմակերպած պատվաստումային շրջագայությունները, որպեսզի ռիսկի չդիմեն։

Ինչպես հայտնել է Russian Express-ը, որը պատվաստումային շրջագայություններ է կազմակերպում դեպի 4 երկրներ, այդ թվում՝ Թուրքիա, պատվաստումային շրջագայությունների համար դիմող զբոսաշրջիկների մեծամասնությունը նախընտրում է Biontek պատվաստանյութը։

Ռուսների շրջանում դեռևս պահանջված են պատվաստումային շրջագայությունները դեպի Թուրքիա։ Դա բացատրվում է այն փաստով, որ դա ավելի էժան է, քան այլ երկրներ այցելելը, որն էլ ազդում է Թուրքիային նախապատվության տալու վրա։ Դեպի Սերբիա պատվաստումային շրջագայությունների ամրագրումները կայուն են ընթանում: Օրեցօր աճում է Հայաստանի նկատմամբ պահանջարկը. դրա պատճառն այն է, որ այդ երկիր պատվաստումային տուրերն ավելի էժան են, քան դեպի Թուրքիա։ Ռուսաստանից պատվաստումային տուրերի ամենաթանկ ուղղությունը Հունաստանն է։ Ինչպես նշել է Russian Express-ը, այդ երկիր պատվաստումային շրջագայության արժեքը տատանվում է 46000-ից 164000 ռուբլու սահմաններում: Դեպի Թուրքիա շրջագայության արժեքը 45960 ռուբլի է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular