ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինացի պաշտոնյան հայտարարել է, թե Ռուսաստանը փորձում է սպանել Զելենսկուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, թե ռուսները «դեռ փորձում են սպանել Վլադիմիր Զելենսկուն»։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ռուսները չորս անգամ կրակել են նախագահի գրասենյակի մոտ։ Բացի այդ, նրանք ցանկանում են ռազմաքաղաքական բարձր ղեկավարությունից «հեռացնել» ինչ-որ մեկին, մասնավորապես՝ հենց Արեստովիչին։

«Ձեր հնազանդ ծառան, ի դեպ, առաջին հնգյակում է, սա օպերատիվ տվյալներից է: Քանի որ ընթանում է բանակցային գործընթաց, ապա հարվածել նախագահի աշխատակազմին, որտեղից ընթանում է այս գործընթացը տեսակապով, նշանակում է կտրել բանակցությունների քո բոլոր ուղիները: Իսկ եթե բանակցություններ չլինեն, սա բոլորովին այլ իրավիճակ է»,- ասել է Արեստովիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular