Այսօր կամ վաղը կհասկանանք՝ ռուս-ուկրաինական բանակցությունների հեռանկարում ինչ կա. Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր կամ վաղը պարզ կդառնա՝ ռուս-ուկրաինական բանակցությունների հեռանկարում «հեռանկարային բան կա՞, թե՞ ոչ»։ «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է բանակցությունների ճակատագրին, սա իսկապես հետաքրքիր հարց է, այսօր կամ վաղը մենք կհասկանանք՝ կա՞ ինչ-որ խոստումնալից բան, թե՞ ոչ»,- ասել է Պեսկովը:
Պեսկովը չի մեկնաբանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքերը, թե իբր Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը հեռանկար չունի։