ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռիելթորները հայտարարել են Վրաստանում և Հայաստանում վարձավճարների թանկացման մասին կապված պահանջարկի աճի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

iz.ru-ն գրում է, որ Վրաստանում կամ Հայաստանում բնակարան վարձելն այժմ հեշտ չէ. մեծ թվով այցելուներ վարձակալել են այն բնակարանները, որոնք ամենահամարժեք են գին-որակ հարաբերակցության առումով։ Այս մասին «Известия»-ին  հայտնել է Dombook հարթակի կառավարիչ գործընկեր, BEST-Novostroy-ի տնօրենների խորհրդի նախագահ Իրինա Դոբրոխոտովան։

Վրաստանի Թբիլիսի և Բաթումի քաղաքներում մեկ սենյականոց բնակարանի մեկ ամսով վարձակալությունն այժմ սկսվում է 150 դոլարից։ Կախված գտնվելու վայրից, տան որակից, վերանորոգման առկայությունից գինը կարող է հասնել մինչև 500 դոլար։ Այնուամենայնիվ, Վրաստանում շատ տանտերեր վերանայել են վարձակալության պայմանները հօգուտ օրավարձի։ Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի շուկան բավականին խառնաշփոթ վիճակում է, ամենատարածվածը ծանոթի միջոցով բնակարանների վարձույթն է, ասել է Դոբրոխոտովան։ Նա նշել է, որ տեղական թերթերում կան գովազդներ, սակայն պետք է հաշվի առնել, որ այնտեղ արժեքը նշված է տեղական արժույթով՝ լարիով, մինչդեռ սեփականատերերը նախընտրում են վճարը ստանալ դոլարով։

«Հայաստանում իրավիճակը և գնային քաղաքականությունը ընդհանուր առմամբ նույնն է ինչ Վրաստանում»,- ասել է մասնագետը։

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կարելի է բնակարան վարձել ամսական միջինը 400-550 դոլարով, «Իզվեստիային» ասել է «Էտաժի» դաշնային ընկերության բնակելի անշարժ գույքի վարձակալության բաժնի տնօրեն Օլգա Պավլինովան։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ուզբեկստանի մայրաքաղաքի վարձակալության շուկայում գների աճը բավականին հեռուն գնացող երևույթ է, և իրենք այդ մասին ավելի շատ լսումն են, քան կա դա իրականում։ «Իրականում որոշ սեփականատերեր բարձրացրել են գները, և զգալիորեն, բայց դրանք միայն մի քանիսն են, և այս գները դժվար թե մրցակցեն բնակարանների ավելի մատչելի տարբերակների հետ: Նման սեփականատերերը վտանգում են միայն դատարկ տեսնել իրենց բնակարանները, և ավելին կորցնել գինը բարձրացնելով: Պարապուրդից ամեն ամիս այդ սեփականատերերը կորցնում են իրենց պոտենցիալ տարեկան եկամտի մոտ 8-9%-ը », - ասել է նա:

Ըստ Պավլինովայի, շուկայական արժեքներից բարձր վարձակալության գների սովորաբար անհիմն բարձրացումը արագորեն կարգավորվում է նման օբյեկտների վարձակալության պահանջարկի բացակայության պատճառով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular