ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում. ովքեր են նոր մատակարարները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման գործընթացը թևակոխել է գործնական փուլ: Եթե քաղաքացին կամ տնտեսվարողը մինչև 2022թ. փետրվարի 1-ը չի ընտրել էլեկտրաէներգիայի նոր մատակարար, ապա շարունակում է էլեկտրաէներգիա ստանալ ՀԷՑ-ի միջոցով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչ օրս լիցենզիա է տրամադրել 6 մատակարարի և 3 թրեյդերի, որոնք էլեկրտաէներգիան արտադրողից պիտի հասցնեն սպառողին:

Ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը, դեռևս որևէ քաղաքացի կամ տնտեսվարող չի դարձել նոր մատակարարներից որևէ մեկի բաժանորդ:  

Հիշեցնենք` մատակարարները շուկայի նոր խաղացողներն են, որոնք պիտի ավելի շահավետ առաջարկներ ներկայացնեն սպառողներին, որպեսզի վերջիններս ուզենան երաշխավորված մատակարարողից (ՀԷՑ) հրաժարվել և ընտրել իրենց:

Թրեյդերները մեծածախ առևտրով զբաղվողներն են, որոնք գործ են ունենալու միայն մեծ տնտեսվարողների հետ, ինչպես նաև` լիազորված են էլեկտրաէներգիայի միջպետական առևտուր անելու:  

Եվ այսպես, 4 մատակարար ընկերություն լիցենզիա է ստացել 2021թ. դեկտեմբերին, ևս 2-ը` այս տարվա մարտին:  

Երկու թրեյդերները լիցենզիա են ստացել այս տարվա փետրվարին, մեկը` դեռևս 2018-ին:

Այս հրապարակմամբ կանդրադառնանք մինչ օրս գրանցված թրեյդերներին և մատակարարներին: Լիցենզավորման գործընթացը շարունակվում է:

Ովքեր են խոշոր թրեյդերները. Կարապետյաններին փոխկապակցված ընկերությունը կկազմակերպի միջպետական առևտուրը

Ինչպես նշեցինք, թրեյդերներից երկուսը` «Արգեստ» ՓԲԸ-ն և «Էներջի սփփլայ» ՍՊԸ-ն, լիցենզիա են ստացել այս տարվա փետրվարին, մեկը` դեռևս 2018-ին: Վերջինը պետական` «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» ՓԲԸ-ն է, որը համակարգել է միջպետական առևտուրը դեռևս մինչև ազատականացման մեկնարկը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանն ասում է, որ պետական ընկերությունն այլևս չի գործում, նույնիսկ չունի գույք և սեփական միջոցներ: Սակայն, ազատականացման մեկնարկից հետո արդեն շուրջ մեկ ամիս է` միջպետական առևտուրը հարևան Վրաստանի հետ կազմակերպում է «Արգեստ» ՓԲԸ-ն:

«Արգեստ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2018թ. փետրվարին: Համաձայն իրական շահառուների հայտարարագրի` միակ բաժնետերը Գոռ Սուրիկի Բարոյանն է` հաշվառված Տաշիրում: Միանգամից ասենք, որ Գոռ Բարոյանը նաև «Ռիո մոլը» գործարկող «ՌԻՈ» ՓԲԸ-ի տնօրենն է, որտեղ բաժնետեր են ռուսաստանաբնակ մեծահարուստ, «Տաշիր Կապիտալ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանն ու կինը` Էթերի Կարապետյանը: ՀԷՑ-ը, հիշեցնենք, նույնպես Կարապետյաններն են ձեռք բերել: Հետևաբար, նոր թրեյդերը Սամվել Կարապետյանին և ՀԷՑ-ին փոխկապակցված ընկերություն է:

 

«Էներջի սփփլայ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021թ. սեպտեմբերին: Միակ հիմնադիրն ու մասնակիցը 35-ամյա Արա Արտաշեսի Կիրակոսյանն է, որն ընկերությունը գրանցել է իր հաշվառման հասցեում` Բաղրամյան 1 նրբանցք, տուն 15-ում: 

Ովքեր են լիցենզավորված մատակարարները

Էլեկտրաէներգիայի մատակարար է լինելու «Օպտիմում էներջի» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է 2013 թվականին: Դրա մասնակիցները երկուսն են` Արմեն Ղարիբյանը (50%) եւ Հայկ Հարությունյանը (50%): Հայկ Հարությունյանը Էներգետիկայի նախկին փոխնախարարն է` նախկին վարչապետ Կարե Կարապետյանի փեսան:

Արմեն Ղարիբյանն ու Հայկ Հարությունյանը 2018-22թթ.-ին մի շարք նոր ընկերություններ են ստեղծել, որոնք, անվանումներից դատելով, նույնպես էներգետիկայի ոլորտում են գործելու, չի բացառվում` նաև մատակարարներ դառնան: Օրինակ` 2020թ. ստեղծված «Նյու էներջի» ՓԲԸ-ի բաժնեմասում Արմեն Ղարիբյանի և Հայկ Հարությունյանի հետ մասնակցություն ունի նաև Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը:  Նույն անձինք կիսում են նաև«Հելիոս էներջի» ՓԲԸ-ի բաժնեմասը: 

«Էներեքս» ՓԲԸ-ն գրանցվել է 2021թ. հոկտեմբերին: Տնօրենը Գագիկ Մարգարյանն է, որը եղել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ: Վերջինիս էլեկտրոնային հասցեից կարելի է ենթադրել, որ ներկայացնում է «Շտիգեն» ՍՊԸ-ն: Այս ընկերության հիմնադիրը տնտեսագետ Հայկ Շեկյանն է: Ընկերությունը զբաղվում է արևային կայանների կառուցմամբ:

Հաջորդ մատակարարը «Էներգո թրեյդ սերվիս» ՓԲԸ-ն  է, որը հիմնադրվել է 2021թ. դեկտեմբերի 27-ին:

Խոշոր բաժնետերը` 75%, Ազատ Մելիքի Սաֆարյանն է, իսկ մնացյալ 25 %-ը տնօրեն Տիգրան Մեժլումյանը գրանցել է կնոջ` Ամալյա Բալաբեկյանի անվամբ:

Ազատ Սաֆարյանի գործունեությանը մասնակիորեն անդրադարձել ենք մեր հրապարակումներից մեկում, որտեղ վերջինս Շողակաթ համայնքում, իր գործընկերոջ հետ միասին, արևային կայան էր հիմնել: Շողակաթի կայանը շահագործում է «Գրին էներջի» ՍՊԸ-ն, որտեղ Ազատ Սաֆարյանը 34 % մասնակցություն ունի:  

Ազատ Սաֆարյանի հայրը` Մելիք Սաֆարյանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ռեյտինգային թեկնածուներից էր 2017թ. խորհրդարանական ընտրություններին և առաջադրել էր երկրորդ ընտրատարածքում, որը ներառում էր Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջանները: Իսկ համամասնական ցուցակում 50-րդ հորիզոնականն էր զբաղեցնում:

Ազատ Սաֆարյանը բաժնեմաս ունի «Պրահա» ՍՊԸ-ում, որի տնօրենը հայրն է: Հիմնադիրն ու տնօրենն է «Ս.Ա.Մ. ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի, որը շահագործում է «Արմենիան ռոյալ պալաս» հյուրանոցը:

Ինչ վերաբերում է «Էներգո թրեյդ սերվիս» ՓԲԸ-ի մյուս բաժնետիրոջը, ապա Տիգրան Մեժլումյանը 32 % մասնակցություն ունի Բերդում գործող «Այգեձոր» և «Այգեձոր-2» hէկերը շահագործող «Ատլաս էներգո» ՍՊԸ-ի բաժնեմասում:

«Դաբլյու էս սփեշլիստ» ՍՊԸ-ն նույնպես 2022թ. լիցենզիա ստացած մատակարարներից է: Գրանցվել է լիցենզիան ստանալուց մի քանի ամիս առաջ` 2021թ. նոյեմբերին: Միակ մասնակիցը 29-ամյա Արտուշ Գուրգենի Եգորյանն է: Այս ընկերության տնօրենն էլ փաստաբան Սերգեյ Կակոսյանն է:

«Էներջի պրովայդեր» ՍՊԸ-ն գրանցվել է փետրվարի 8-ին և լիցենզիան ստացել մարտի 16-ին: Միակ հիմնադիրն ու բաժնետերը Մհեր Խաչիկի Աբազյան է` հաշվառված Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում: 

«Էներջի սփփլայ» ՍՊԸ-ն, որը ստացել էր լիցենզիա որպես թրեյդեր, լիցենզիա է ստացել  նաև որպես մատակարար:

Արդյոք լիցենզիա ստանալու համար կան սահմանված պահանջներ. ԱՄՆ ՄԶԳ շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ղեկավարի տեղակալ Աբգար Բուդաղյանն ասում է, որ առայժմ տվյալ կազմակերպությունները պետք է գրասենյակ ունենան, կայք և տեղեկություններ հաղորդեն: Լիցենզիա ստանալու համար այդ կազմակերպությունները պետք է բանկային երաշխիքներ ներկայացնեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: 

«Այս պահին շուկա մուտքը շատ պարզ է, բայց առևտուրը շատ խիստ է, և դու չես կարող առևտուր անել, եթե գումար չունես: Բայց բազմաթիվ սպառողներ նայելու են, թե ով է այդ մատակարարը, ինչ-որ բան անու՞մ է, թե չի անում, և դա որոշիչ է լինելու»,-նշում է Աբգար Բուդաղյանը:

hetq.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular