ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԴՆԹ-ի անալիզ հանձնեք. Խաչատուր Սուքիասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հիմա շատ ծանր ժամանակ է: Ուզում եմ կոչով դիմել մեր բոլոր հարևան, մեր եղբայր պետություններին՝ վրացիներին, աբխազներին, օսեթներին, ադրբեջանցիներին, թուրքերին, որ դարեր շարունակ այս տարածաշրջանը դարձրել են պատերազմի գոտի, դարեր շարունակ մեկին մյուսի հետ կռվացրել են: Բայց այդ մարդիկ դարեր շարունակ այս տարածաշրջանում են ապրել, բացի մեկ-երկու եկող այսպես ասած ցեղերից կամ ազգերից: Հիմա ուզում եմ մի բան հասկանալ՝ ինչքա՞ն պետք է միշտ կռվենք, ավիրվենք, մեր ունեցած երիտասարդները զոհվեն: Ամեն ինչ քանդվի, տասնյակ տարիներ ուզենան վերականգնել: Այս մտածելակերպը պետք է այս տարածաշրջանում վերանա, հակառակ դեպքում դեռ հարյուրամյակներ, հազարամյակներ մեր սերունդները վատ տարածաշրջանում պիտի ապրեն: Կա դիվանագիտական լեզու, համակարգ, որը շատ հստակ իր աշխատանքը կատարում է»,- ՀՀ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Որքանով մեզ է հայտնի, օրինակ՝ ադրբեջանցիներն ու թուրքերը ամենևին էլ եղբայրական կապվածություն չեն ունեցել հայերի հետ։ Թշնամանք չենք հրահրում, բայց փաստն այն է, որ նրանք մեր եղբայրները չեն։ Հասկացանք, որ խաղաղության դարաշրջանի կողմնակից է Սուքիասյանը, լավ է անում՝ անձնական շահերն է հաշվարկում, բիզնես հետաքրքրություններն է առաջ մղում, ինչու ոչ՝ կիսում է այն համոզմունքը, որ այլընտրանք չունենք, բացի ընկերանալուց։ Բայց ռեալ քաղաքականության մեջ եղբայրներ չկան, կան պետության շահեր ու նպատակներ, որոնք սպասարկվում են կամ չեն սպասարկվում, և ամենևին էլ կապ չունի՝ դիմացինդ եղբայրական, թե թշնամական պետություն է։ Դիվանագիտական լեզուն հենց հակառակորդի, ոչ թե «եղբոր» հետ խոսելու համար է։ Բոլոր դեպքերում վատ չէր լինի մի հատ ԴՆԹ-ի անալիզ հանձնել ու հասկանալ, թե ինչ եղբայրական կապի մասին է խոսում Խաչատուր Սուքիասյանը։ Գուցե հիմքեր ունի՞, իզուր չխորանանք։

Գոհար Վեզիրյան

www.4rd.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular