ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են Նատալյա Ռոտենբերգին ազատել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Ռոտենբերգն այս պաշտոնում նշանակվել էր այս տարվա փետրվարին, և, ըստ էության, ֆեդերացիայի հետ վերջինիս համագործակցությունն ընդամենը մեկ ամիս տևեց:

Հատկանշական է, որ հայտարարությունը տարածելուց որոշ ժամանակ անց ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում գրառում էր տեղադրվել՝ «Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիան ապաքաղաքականացված կառույց է»:

1or.am-ը փորձեց ճշտել, թե որն է Ռոտենբերգի հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառը.

«Պատճառը մենք արդեն գրել ենք մեր էջում: Մանրամասներն իմանալու համար կարող եք հետևել մեր էջին»,- պատասխանեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Հարցին, թե ու՞մ նախաձեռնությամբ է դադարեցվել համագործակցությունը, մեզ պատասխանեցին, որ համագործակցությունը դադարեցնելու նախաձեռնությունը եղել է ֆեդերացիայինը:

Իր հերթին Նատալյա Ռոտենբերգը ֆեյսբոուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի´ հայ ժողովուրդ, լրագրողներ, սպորտի և Մարմնամարզության ֆեդերացիայի նվիրյալներ, այսօր տեղեկացա, որ այլևս չեմ հանդիսանում Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և հետևաբար իմ և ֆեդերացիայի միջև համագործակցությունը՝ դադարեցվում է։ Հաշվի առնելով այն փաստը, որ ֆեդերացիան իր պաշտոնական հայտարարության մեջ չի նշել պատճառները, որոշել եմ ինքս ներկայացնել նման որոշման՝ իրական շարժառիթը։
Վաղը` մարտի 30-ին` ժամը 12-00-ին, «Գոլդեն փելես» հյուրանոցում հանդես եմ գալու ասուլիսով։ Հրավիրում եմ բոլոր լրագրողներին, ովքեր անտարբեր չեն Հայաստանում կատարվող անարդարություններին, լուսաբանել ասուլիսն ու տեղեկատվությունը դարձնել հասանելի՝ համայն հայությանը»։
 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular