ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե այդ հանքը բացվի, թողնելու ենք, այստեղից գնանք. Սպիտակում պատրաստվում են ոսկու հանք բացել, հանրային լսում է նշանակված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 7-ին, ժամը՝ 16։00-ին ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի հանդիսությունների սրահում (Սարահարթ, Շենավան, բնակավայրերի բնակիչների մասնակցությամբ) տեղի կունենա հանրային լսում։ Օրակարգում՝ կանադական «Ֆրեմոնտ Գոլդ» հանրային ընկերության հետ փոխկապակցված ընկերություն հանդիսացող «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի  Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) հանքերևակման 2022-2025 թվականներին երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային 1-ին քննարկումն է:

Կայանալիք հանարային լսմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստանում ցանկանում են նոր հանք ունենալ, Գոգարան, Շենավան, Սարահարթ բնակավայրերի տարածքներում, որտեղ անտառատնկման մեծ նախագիծ է նախատեսվում իրականացնել ու դա աբսուրդի ժանրից է։ Նման գործունեությունը բնականաբար կկասեցնի անտառատնկման գործընթացը այդ տարածքներում, ու կարծում եմ որևէ ՏԻՄ չի կարող գնալ նման ինքնասպանության և տալ դրական կարծիք երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը, տապալի էկոլոգիական  մեծ նախագիծը՝ նախապատվությունը տալով հանքագործության հեռանկարներին»։

Լուռու մարզի Գոգարան, Սարահարթ, Շենավան, Արևաշող, Շիրակամուտ, Մեծ Պարնի, Կաթնաջուր, Լեռնավան, Ջրաշեն և Սպիտակ բնակավայրերի խմելու ջուրը ապահովվում է այդ սարերից, որտեղից սկիզբ է առնում Գետիկ գետը, իսկ մի քանի հարյուր մետր ներքև էլ գտնվում է պետական պահպանության հուշարձան հանդիսացող բոլորին հայտնի Թռչկանի ջրվեժը:

Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու անդամ, Լեռնավանի բնակիչ Համլետ Մազմանյանը 1or.am-ի հետ զրույցում նշում է, որ իրենց տարածաշրջանում հանք շահագործելու մտադրության մասին իմացել է համացանցից.

«Իմացանք, որ Գոգարան համայնքում հանրային լսումներ են նշանակված: Սկզբնական ինֆորմացիան այդքանն է եղել, հետո ես ավելի խորքային ուսումնասիրություններ եմ արել, ճշտել՝ որ տարածքի մասին է խոսքը, ինչ ռիսկեր կան, ինչ պատմություններ են կապված այդ տարածքի հետ: Ուսումնասիրությունների արդյունքում հասկացա, որ մեր խմելու ջրի ողջ պաշարներն այդտեղից են գալիս, և հանքի շահագործումը Սպիտակի շրջանի բնակիչների համար լուրջ ռիսկեր է պարունակում: Մարդիկ կարող են զրկվել խմելու մաքուր ջրից, էլ չեմ խոսում գլոբալ էկոլոգիական խնդիրների, օդի աղտոտվածության մասին: Կարճ ասած՝ եթե այդ հանքը բացվի, թողնելու ենք, այստեղից գնանք»:

Համլետի խոսքով՝ դեռ հիմնավորումներ չեն լսել, թե բնակչությունն ինչ կշահի հանքի շահագործումից, չնայած՝ դա այնքան էլ չի հետաքրքրում իրենց.

«Բնակչությունը պինդ կանգնած է իր տեղում, լսումները նախատեսում ենք տապալել, սա առաջին դեպքը չի, սրանից տարիներ առաջ նույն տեղում հանքի շահագործման փորձը ձախողվել է: Տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող տեղյակ չլինել այս մտադրության մասին: Ես, որպես բնակչության կողմից ընտրված ավագանու անդամ, որպես բնակիչ, կանգնելու եմ իրենց կողքին, պաշտպանելու ենք մեր շահերը»:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն (ՇՄԱՓԿ) պետական ոչ առևտրային կազմակերպությունից մեր հարցին, թե որևէ հայտ ստացե՞լ են «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ից՝ Գոգարանում հանրային լսում կազմակերպելու վերաբերյալ, պատասխանեցին, որ նման ինֆորմացիայի չեն տիրապետում և հորդորեցին համապատասխան տեղեկատվությունը Շրջակա միջավայրի նախարարության կայքում փնտրել, քանի որ հնարավոր են այնպիսի լսումներ, որոնցից իրենք ընդհանրապես տեղյակ չեն լինում:

Նախարարության կայքում մեզ որևէ բան չհաջողվեց գտնել:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular