ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովի հայտարարությունը սառը ցնցուղ էր Բաքվի համար. ՌԴ արտգործնախարարի ասուլիսի ուշագրավ մտքերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների իրականացումը Ադրբեջանի ներքին գործը չէ:

Վերջինս հետաքրքրվում էր, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի «Ադրբեջանի ներքին գործերին», եթե ադրբեջանական կողմը նախաձեռնի ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում: Այս հայտարարությունը սառը ցնցուղ է ադրբեջանական հասարակության համար: Ոչ պակաս հստակ էր բլոգեր Լապշինի հարցի վերաբերյալ հնչած պատասխանը:
ՌԴ արտգործնախարարը Ադրբեջանին սթափեցնող հայտարարություն արեց` հիշեցնելով, որ հիմնախնդրի կարգավորումն ունի լուծման մի շարք տարբերակներ, որոնք հակամարտության ամենաթեժ պահին ընդունել է ՄԱԿ-ը: Լավրովը նաև հայտարարեց` որոշումները սահմանում են, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ:

«Սա ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` համանախագահների միջոցով, ամրագրված է բազմաթիվ հայտարարություններում, որոնք ընդունել են համանախագահ երկրների` ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները, ինչպես նաև այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: Վեճերի խաղաղ կարգավորումը արձանագրված է այնտեղ ոչ երկիմաստությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Լավրովը:

Նա խիստ ահազանգող համարեց 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: «Ռուսաստանը որոշիչ դեր ունեցավ արյունահեղության դադարեցման հարցում: Մենք պայմանավորվել ենք Վիեննայում նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ, այնուհետև ՌԴ նախագահ Պուտինը 2016 թվականի հունիսին նրանց հետ համաձայնության է եկել Պետերբուրգում այն մասին, որ հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները, անհրաժեշտ է ստեղծել դեպքերի հետաքննման մեխանիզմ, ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում: Դեպքերի հետաքննության անհրաժեշտության մասին խոսվել է նաև 2011 թվականին, երբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի էր ունենում Աստրախանում: Ցավոք նման տարրական բանը` դեպքերի հետաքննումը և դիտորդների թվի ավելացումը, չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռևս չկա կոնսենսուս»,- ասաց ՌԴ արտգործնախարարը:

Ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ նաև Բելառուսում ձերբակալված ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի խնդրին: Վերջինս նախորդող տարիներին մի քանի անգամ այցելել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչի համար հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն Բելառուսի իշխանություններից պահանջում է Լապշինին արտահանձնել իրեն:

«Մենք դեմ ենք լրագրողի կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն տարածքն այցելության քրեականացմանը: Մենք դեմ ենք նաև նրան, որ այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիները արտահանձնվեն երրորդ երկիր: Մենք հյուպատոսի միջոցով կապվել ենք պարոն Լապշինի հետ: Գիտենք, որ նա միաժամանակ Իսրայելի քաղաքացի է և իսրայելցի դիվանագետները ևս նրա հետ կապի մեջ են եղել:

Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները այս իրադրությունը կարգավորելու` ամբողջությամբ հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները»,- հայտարարեց Լավրովը` նշելով, որ իրենք պահպանում են կապը Լապշինի հետ:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular