ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը քարոզչական նպատակով կօգտագործի Առուշանյանի ազատ արձակումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իննամսյա կալանքից հետո երեկ վերջապես դատարանի դահլիճից ազատ արձակվեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Դատարանն արդարացրեց նրան ընտրական հանցագործությունների հոդվածներով։ Ընդսմին Գորիսի 31-ամյա քաղաքապետին մեղավոր ճանաչեցին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար։ Դատապարտեցին 6,5 ամիս ազատազրկման, բայց վճիռը պայմանական չկիրառեցին։ Դատավոր Գնել Գասպարյանի վճռում ամենատարօրինակը Գորիսի քաղաքապետին 5 տարով Տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն էր։

Փաշինյանական վարչակազմը հրաշալի հասկացավ, որ անիմաստ է տարիներ շարունակ անազատության մեջ պահել Առուշ Առուշանյանին, և կարելի է օգտագործել քրեական օրենսգրքում սպրդած սողանցքը և Առուշ Առուշանյանին զրկել քաղաքապետի պաշտոնից։ Եվ, ըստ էության, նրան ազատ արձակեցին դատարանի դահլիճից՝ ցույց տալով, որ իբր Հայաստանի դատական համակարգը պահպանում է իր անկախությունը և կարողանում է մերժել դատախազության միջնորդած 9,5 տարվա ազատազրկումը, փոխարենը, Գորիսի ամենաընդդիմադիր մարդուն զրկեցին 5 տարով պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ Ինքը՝ Առուշանյանը և նրա կողմնակիցները դատարանում ծափերով ողջունեցին դատարանի վճիռը, սակայն նշենք, որ առաջիկայում սա քաղաքական լուրջ գործընթացներով է պայմանավորված՝ Առուշանյանը զրկված է լինելու Գորիսում ընթացող քաղաքական լուրջ պրոցեսներին անմիջականորեն պաշտոնի բերումով մասնակցելուց և միայն կարող է օգտագործել սեփական հեղինակությունը։ Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքում հաջորդն է ցուցակում, որ եթե որևէ պատգամավոր զրկվի մանդատից կամ հրաժարվի, Առուշ Առուշանյանը կդառնա ԱԺ պատգամավոր։ Այս վճիռը, իհարկե, չի տարածվի այդ հանգամանքի վրա։

Այդուհանդերձ, հստակ արձանագրենք, որ փաշինյանական իշխանությունը հրաշալի է տիրապետում բոլոր մանևրերին և կարողանում է նույնիսկ ամենասովորական և պարզ հետապնդումը, ինչպես նաև դատարանի կայացրած վճիռը, մեկնաբանել իր օգտին։ Ինչպես ասում են, ընդդիմությունը պետք է օրինակ վերցնի այդ առումով Փաշինյանից։ 

Մեսրոպ Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular