ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ամենամեծ ալմաստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալմաստը բավականին թանկարժեք բնական քար է և քիչ է հանդիպվում աշխարհում, իսկ ամենամեծ ալմաստները անգամ անուններ ունեն, բայց նրանք քաշով անգամ մեկ կիլոգրամ չեն լինում: Այնուամենայնիվ ինչքան էլ զարմանալի է, բայց ներկայումս մարդկությանը հայտնի ամենամեծ ալմաստը ունի 4 000 կիլոմետր տրամագիծ և կշռում է ոչ ավել ոչ պակաս 10 միլիարդ տրիլիոն կարատ: Համեմատության համար ասենք, որ մինչև այդ «ալմաստ»-ը հայտնաբերելը աշխարհի ամենամեծ ալմաստն էր համարվում «Կուլլինան», որը կշռում է 31067 կարատ (կամ 621,35 գրամ՝ 1 կարատը 0.2 գրամ է) իսկ նրա չափերն են 100x65x50 միլիմետր: Այդ ալմաստը իր անունը ստացել է այն հայտանաբերող ընկերության նախագահի անունից, իսկ 1907 թվականին Տրանսելվանիայի կառավարությունը այն նվիրվել է Անգլիայի թագավոր Էդուարդ 7-րդին:

Այսպիսով «Կուլլինան»–ը հանդիսանում էր մարդկությանը հայտնի ամենամեծ ալմաստը մինչև 2004 թվականը: 1960 թվականին աստղագետների կողմից հայտնաբերվել է Ալֆա Ցենտավրա աստղաբույլում և Երկիր մոլորակից 50 լուսատարի հեռավորությամբ գտնվող  BPM 37093  անվանված փոփոխական աստղը, որը բաբախող սպիտակ թզուկ է ջրածնային մթնոլորտով և անսովոր մեծ զանգվածով, բայց իր փոքր չափերով հանդերձ նա ծանր է Արեգակից 11 անգամ: Ինչպես և մնացած սպիտակ թզուկները BPM 37093 -ը կազմված է հիմնականում ածխածնից և թթվածնից, որոնք առաջանում են ատոմների եռակի ջերմամիջուկային ռեկացիայի արդյունքում հելիումի ատոմների ձուլման հետևանքով: Այդ աստղը ներկայումս սառում է, իսկ նրա մատերիան կենտրոնից սկսած բյուրեղանում: Աստղի բաբախումը աստղագետներին տեղեկություն է տալիս դրա կառուցվածքի մասին: 2004 թվականին BPM 37093 -ի աստրոսեյսմոլոգիական և բաբախման հետազոտությունը համադրած բյուրեղացման տեսությունը գիտնականներին բերել է այն մտքին, որ աստղի մոտ 90 %-ը (որոշ հետազոտություններով 32 % կամ 82 %) բյուրեղացված է: Ենթադրվում է , որ ածխածնի բյուրեղացումը ընթացել է ծավալային-կենտրոնացված խորանարդային ցանցի տեսքով: Արդյունքում ստացվել է այն, որ այդ աստղը ալմաստի հսկայական կտոր է: Գիտնականները BPM 37093 -ին կոչել են «Լյուսի» ի պատիվ Բիթլզի «Լյուսին երկնքում ալմաստների հետ» հանրահայտ երգի: Ի դեպ Ջոն Լենոնը այդ երգը այդպես էր կոչել իր տղայի նկարի պատճառով:  Ինչպես տեսնում ենք ստացվում է, որ մարդկությանը հայտնի ամենամեծ ալմաստը «Լյուսին» է: Իհարկե պետք է նշել, որ այնուամենայնիվ «Կուլլինան» ներկայումս էլ դեռևս հանդիսանում է երկրագնդի վրա գտնվող ամենամեծ ալմաստը քանի դեռ «Լյուսի» աստղը շողացող քարերի սիրահարները չեն բերել երկիր: Հետաքրքիր է, իսկ ո՞վ կհամաձայնվի իրականացնել «Լյուսիի» հղկումը և վեր ածելը հսկայական ադամանդի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular