Թուրքիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական առաջիկա բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Դմիտրի Կուլեբան երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։
«Քննարկվել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների առաջիկա բանակցությունները»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։