ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ. «Սարգիս Հարությունյանը կոմպրոմատներ է հավաքել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի շարք լրատվամիջոցներում, «Ալյանսի» փոխնախագահի դատավճռի վերաբերյալ հրապարակումներին ի պատասխան հայտնում եմ, որ տարիներ առաջ առանձնապես խոշոր չափի խարդախության համար չորս տարվա ազատազրկման դատապարտված «Ալյանսի» վարչության անդամ Սարգիս Հարությունյանի վճիռը անցած տարվա վերջում Վճռաբեկ դատարանը (№ ԵԿԴ/0236/01/14) օրինական ուժի մեջ մտցրեց:

Այդ պահից Սարգիսը սկսում է կոմպրոմատներ հավաքել կուսակցության առանցքային գործիչների և նախագահի վերաբերյալ, պառակտիչ ու քայքայիչ գործողություններ կատարում կուսակցության մեջ, զրպարտում գործընկերներին՝ պահանջելով, որպեսզի կուսակցությունը փոխի ընդդիմադիր քաղաքական կուրսը և իշխանություններից խնդրի չեղարկել օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ու փրկի իրեն բանտից, միաժամանակ պահանջելով ֆինանսավորում և սպառնալով փոխել իր տված մի շարք ցուցմունքները այն քրեական գործերով, որոնցով նա անցնում է վկայի կարգավիճակով:

Կապի մեջ մտնելով քաղաքական հակառակորդների և մի քանի քրեական գործով անցնող պետությանը վնաս պատճառած անձանց հետ, նրանց տրամադրել է կուսակցությանը վերաբերող գաղտնի տեղեկություններ և կուսակցության նախագահին ու մի շարք վարչության անդամներին վարկաբեկող սուտ ու կեղծ տվյալներ:

Կուսակցության և կուսակցության նախագահի վստահությունը չարաշահած, բարձր դիրքի, լիազորությունների ու չափազանց շոշափելի խրախուսանքի արժանացած այդ անձը, կատարելով քրեական հանցագործություն, ավտոմատ կերպով ենթակա է հեռացման կուսակցությունից կանոնադրության թիվ 10.11 կետի համաձայն:

Այսուհետ Սարգիս Հարությունյանի կողմից «Ալյանս» կուսակցության բնականոն գործունեությանը խոչընդոտելը դիտվելու է քրեական օրենսգրքի շրջանակներում և ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ: «Ալյանս» կուսակցության վարչությունը Սարգսին կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացրել, միևնույն ժամանակ որոշում է կայացրել ՀՀ դատական դեպարտամենտից հրատապ պատասխան ստանալու, թե որ հիմքով է ազատազրկման դատապարտված այդ անձը գտնվում ազատության մեջ՝ օրինական վճռի ուժի մեջ մտնելուց հետո:

     «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ՝ Վ. Քոչարյան 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular