ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուլեբան մանրամասներ է հայտնել Բայդենի հետ հանդիպումից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարշավայում Ուկրաինայի ԱԳ և պաշտպանության նախարարներ Դմիտրի Կուլեբան ու Ալեքսեյ Ռեզնիկովը և նրանց ամերիկացի գործընկերներ Էնթոնի Բլինկենը և Լլոյդ Օսթինը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել են հակառուսական պատժամիջոցների ուժեղացման տարբեր հնարավորություններ։ Կուլեբան նշել է, որ առաջարկել է արգելել ռուսական նավերի մուտքը ամերիկյան և եվրոպական նավահանգիստներ, ինչպես նաև սահմանափակող միջոցներ կիրառել բոլոր ռուս քաղաքական գործիչների նկատմամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Անդրադարձա ամերիկյան և եվրոպական նավահանգիստները ռուսական նավերի և բեռների համար փակելու հարցին։ Մենք խոսել ենք անհատական ​​պատժամիջոցներ կիրառելու մասին ոչ միայն ռուս օլիգարխների և ՌԴ նախագահի մերձավոր շրջապատի, այլ նաև Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքական գործիչների նկատմամբ, քանի որ նրանք բոլորն ագրեսիվ մեքենայի մաս են կազմում»,- ասել է Կուլեբան։

Ռեզնիկովն ավելի վաղ ասել էր, որ զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում մարտի 26-ին Ուկրաինայի ղեկավարության և ԱՄՆ-ի պաշտոնյաների հանդիպման արդյունքներին։ Նրա խոսքով` բանակցությունների ընթացքում Բայդենի հայտարարությունները հուսադրող էին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular