ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Middle East Eye. Իսրայելն Ադրբեջանն ու Իրաքը վերածում է Իրանի վրա հարձակվելու ցատկահարթակների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru-ն գրում է, որ  Իրաքում իսրայելական բազայի մասին լուրը հիշեցնում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Իսրայելի սերտ հարաբերությունների մասին, ինչը հրեական պետությանը հնարավորություն է տվել մուտք գործել Իրանի հյուսիսային սահմանին գտնվող ադրբեջանական ավիաբազաներ: Այս մասին գրելմ է Middle East Eye հրատարակության սյունակագիր Ռիչարդ Սիլվերսթայնը։

«Զեկույցներ են եղել, որ իսրայելական F-35 ինքնաթիռներն այժմ տեղակայված են այնտեղ։ Իսրայելը նաև մահաբեր անօդաչու թռչող սարքեր է տրամադրել Ադրբեջանին 2020 թվականին Հայաստանի հետ պատերազմի ժամանակ»,- հիշեցրել է Սիլվերսթայնը։

Փորձագետը պարզաբանել է, որ Մոսադը լրտեսների ցանց է ստեղծում Իրաքի քրդական շրջանում, ինչպես նաև Ադրբեջանում և Իրանին սահմանակից այլ վայրերում։

«1948 թվականին Իսրայելի հիմնադրումից հետո շատ քուրդ հրեաներ են սկսել արտագաղթել երկիր, և այսօր նրանց քանակը կազմում է մոտ 300 հազար: 1960-ականների կեսերին Իսրայելը բրիգադային գեներալ Ցուրի Սագիին ուղարկել էր Իրան Իրաքի դեմ արշավանքի համար, որի ուժերը ցավալի հարվածներ էին հասցրել իսրայելական ուժերին 1948 թվականի պատերազմի ժամանակ։ Նրա առաքելությունն էր նաև աջակցել Իրաքում անկախ Քրդստանի համար մղվող պայքարին, և Սագին օգնել է քրդական բանակի ստեղծմանն ու մարզմանը: Քանի որ քրդերը շարունակում էին պայքարել Իրաքից անկախանալու համար, Իսրայելը նրանց զգալի քանակությամբ զենք էր մատակարարել: Մի անգամ Սագին նույնիսկ ասել է, որ ինքն այնքան մոտ է իրեն նույնացնում քրդերի հետ, որ «հայրենասեր քուրդ է դարձել»։

1979 թվականի Իրանի հեղափոխությունից հետո քրդերը ռազմավարական նշանակություն են ձեռք բերել Իսրայելի համար որպես տարածաշրջանային հավասարակշռող այնպիսի ուժ, որն ընդունակ է ապակայունացնել Թեհրանի նոր կարգերը: Դա, իր հերթին, հակասություններ է առաջացրել Իրանի առաջնորդների շրջանում, որոնք մտավախություն ունեին, որ քրդերը կարող են ուժեղ տեղական հենակետ դառնալ իսրայելցիների համար», - գրել է Սիլվերսթայնը:

Դեռ 2004 թվականին ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը New Yorker ամսագրի համար հոդվածում էր գրել նման գործողությունների մասին.

«Իսրայելական հետախուզական և ռազմական օպերատիվ աշխատակիցներն այժմ հանգիստ աշխատում են Քրդստանում, վարժեցնում են քրդական ստորաբաժանումները և, ամենակարևորը, Իսրայելի շահերից բխող գաղտնի գործողություններ են վարում Իրանի և Սիրիայի քրդաբնակ շրջաններում։ Ըստ ԿՀՎ-ի պաշտոնյայի, որին մեջբերել է Հերշը հոդվածում, «իսրայելական ներկայությունը լայնորեն հայտնի է ամերիկյան հետախուզությունում»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular