ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է՝ Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարական կետի ոչնչացումը Կա-52 ուղղաթիռներով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարական կետի ոչնչացումը բանակային ավիացիայի ուղղաթիռներից կառավարվող հրթիռներով։ Համապատասխան տեսանյութը եղել է Lenta.ru-ի տրամադրության տակ։

Տեսանյութի կադրերում երևում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի ուղղաթիռները հակատանկային կառավարվող հրթիռով ավիահարված են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարական կետին։ 

Կա-52 ուղղաթիռներն ավելի քան յոթ հազար մետր հեռավորությունից «Վիխր» հակատանկային հրթիռային համակարգով ոչնչացրել են նշանակված թիրախները՝ չմտնելով հակառակորդի հակաօդային պաշտպանության հարվածային գոտի։

Հստակեցվում է, որ հատուկ գործողության ընթացքում բանակային ավիացիան կատարում է շարասյուների ուղեկցման, զրահատեխնիկայի ոչնչացման, զորքերի, ռազմական բեռների առաքման և ստորաբաժանումներին օդային աջակցության առաջադրանքներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular