ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդասպան չեմպիոն. դաժան սպանության համար ցմահ դատապարտյալին փորձում են հերոսացնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջին հայացքից անմեղ թվացող լուրն այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը սահմանել է ռեկորդ` հերթական անգամ գրանցվելով Դյուցազնագրքում, տեղադրել էինք նաև մեր կայքում, մինչև որ ստացանք մի հեռախոսազանգ: Մեր խմբագրություն էր զանգահարել Արթուր Խալաթյանի քույրը, ում սպանության համար Միրզոյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

16 տարի առաջ՝ 2006թվականին, Միրզոյանն ընկերոջ՝ Ռոբերտ Սարգսյանի պատվերով Երևան քաղաքի կենտրոնում բնակարանին տիրանալու համար մանրամասն պլանավորել, դաժանաբար ծեծել և շնչահեղձ անելով սպանել էր բնակարանի սեփականատեր Արթուր Խալաթյանին, ինչի համար այդ դաժան գործարքից պիտի ստանար երեսուն հազար դոլար վճար:

«Այս մարդասպանն ամեն ինչ անում է, որ ժամանակից շուտ համաներումով ազատվի: Ինքն իրականում շատ դաժան մարդասպան է, խայտառակ դաժան ձևով են սպանել եղբորս՝ կտոր-կտոր անելով, մասնատելով, դին պահելով մեքենայի բեռնախցիկում: Ու հիմա, երբ ինտերնետում փնտրում են նրա անունը, հիմնականում իր ռեկորդների ու հաջողությունների մասին են բոլոր նյութերը, մարդիկ չեն տեսնում, թե իրականում ով է ինքը:

Ինքը մենակ չի եղել, սպանությունը ընկերոջ հետ են արել, նա էլ շախմատի բնագավառում է փորձում իրեն ցուցադրել: Նրանց Գագիկ Սարոյանն է մարզում, առաջ տանում, ես ուզում եմ նրան հարց տալ՝ երբ դուք նրան առաջ եք տանում, չե՞ք խորանում, թե ինչի համար է ինքը նստած, ի՞նչ է արել: Հիմա, ասենք թե, էդ մարդասպանը դուրս եկավ, աջուձախ սպանություննե՞ր է անելու»,- 1or.am-ի հետ զրույցում ասում է Արթուրի քույրը:

Հարցին, թե ու՞մ շահերից է բխում մարդասպաններին առաջ տանելը և նրանց հասարակության աչքում հերոսի կերպարում ներկայացնելը, Արթուրի քույրը պատասխանեց.

«Ես այստեղ ինչ-որ միտումներ չեմ փնտրում: Սա ինձ թվում է ավելի շատ եվրաինտեգրման, բալային համակարգերի հետ կապված ինչ-որ բան է»:

Դաժանաբար սպանված Արթուր Խալաթյանի հայրը՝ Լևոն Խալաթյանը չկարողացավ զսպել հուզմունքը և պատասխանել մեր հարցերին:

Մենք կապ հաստատեցինք նաև ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Գագիկ Սարոյանի հետ: Վերջինս զարմացավ մեր հարցից, թե գիտի՞ արդյոք, թե ինչ աստիճանի վտանգավոր մարդասպանների է մարզում.

«Եթե նրանք ազատազրկման մեջ են, ինչպե՞ս կարող եմ մարզել նրանց: Այդ հարցն ավելի լավ  է կալանավայրերի վարչությանը տաք կամ դատարաններին: Մեզ դիմում է կալանավայրերի վարչությունը, ոչ միայն նրանց հարցով: Մեզ դիմում են քրեակատարողական բոլոր հիմնարկներից, տալիս են տեղեկատվություն, որ ունենք մարզիկ, ով մարզումներ է անում, էս-էս ռեկորդներն ունի, մենք էլ ընդամենը գրանցում ենք»:

Հանգուցյալի քրոջ խոսքով՝ ամեն դեպքում մարդասպանների ազատ արձակումն անիրատեսական է, քանի որ վերջնական համաձայնությունը հանգուցյալի հարազատները պետք է տան դրա համար.

«Այդ մարդասպանների մասին հրապարակումներն ամեն անգամ մեր վերքին աղ են լցնում: Բայց, բնականաբար, իրենց դուրս գալը հնարավոր չէ, որովհետև մենք երբեք չենք տա մեր համաձայնությունը»:

Ընտանիքի անդամներն ասում են, որ 37 տարեկանում սպանված Արթուր Խալաթյանին սիրում էին բոլորը: Բարի, ազնիվ, կամեցող, բոլորին օգնող երիտասարդ էր: Մասնավոր ընկերության տնօրեն էր: Արթուրն ուներ 2 փոքր երեխա:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular