ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պենիցիլին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հակաբիոտիկները հակամանրէային ազդեցությամբ օժտված միացության տեսակ է, որն ակտիվություն է դրսևորում բակտերիաների նկատմամբ և օգտագործվում է բակտերիալ վարակների դեմ պայքարում։ Առաջին հայտնաբերված հակաբիոտիկը եղել է պենիցիլինը: Այնուամենայնիվ այն չէ, որ մարդիկ հնում հակաբիոտիկներ չեն օգտագործել: Հակամանրէային հատկություններով օժտված խառնուրդներ, որոնք կիրառվել են վարակների բուժման համար, նկարագրվել են դեռևս 2000 տարի առաջ։ Մի շարք հնագույն քաղաքակրթություններ, այդ թվում՝ հին եգիպտացիները և հին հույները, վարակների բուժման համար օգտագործել են հատուկ ընտրված բորբոսասնկեր և բուսական լուծամզվածքներ: Իսկ ավելի քան հազար տարի առաջ Հյուսիսային Աֆրիկայի բեդուինները պատրաստել են  բուժիչ քսուկ բորբոսից, որը նրանք քերել են ավանակների լծասարքերից: Այնուամենայնիվ պենիցիլինի օգտագործումը որպես դեղամիջոց սկսվել է 20-րդ դարում:

1897 թվականին երիտասարդ ռազմական բժիշկ լիոնցի Էռնստ Դյուշոնն է «հայտանագործություն»  կատարել: Նա նկատել է, որ արաբ ձիապահ տղաները քերում են ձիերի  թաց թամբերի բորբոսը և քսում  այն այդ իսկ թամբերին քսվելու հետևանքով քերված ձիերի մեջքին: Վերքերը արագ լավանում էին: Դյուշոնը սկսել է հետազոտել վերցրած բորբոսը և գտել է, որ դա բորբոսասունկ Penicillium glaucum-ն է: Նա փորձել է դրանով բուժել տիֆով վարակված ծովախոզուկներին և հայտնաբերել է, որ բորբոսասունկը քայքայիչ ազդեցություն է ունենում   Escherichia coli բակտերիաների վրա: Սա փաստորեն հակաբիոտիկի առաջին կլինիկական փորձարկումն էր: Երիտասարդ բժիշկը ամփոփել է իր հետազոտության արդյունքները և դոկտորական դիսսերտացիայի տեսքով ներկայացրել Պաստերի անվան Փարիզի համալսարան: Բայց այնտեղ անգամ պատիվ չեն համարել այն կարդալ, քանի որ Դյուշոնը ընդամենը 23 տարեկան էր, այսինքն ի՞նչ պիտանի բան կարող էր գրել նա: Դյուշոնն էլ չի կարողացել շարունակել աշխատանքները: 1912 թվականին նա մահացել է տուբերկուլյոզից, հիվանդություն, որը հետո սկսել են բուժել իր իսկ ստացած հակաբիոտիկով: Դյուշոնը հայտնի է դարձել միայն մահից հետո 1949 թվականին: Իսկ պենիցիլլինի գյուտի համար Ալեքսանդր Ֆլեմինգն է Նոբելյան մրցանակ ստացել: ֆլեմինգը Դյուշոնից հաջողակ էր: Նրա բոլոր գյուտերը կապված են եղել թափթփվածության հետ: Առաջինը նա հայտնաբերել է լիզոցիմը՝ բերանի խոռոչում թքի մեջ պարունակվող մանրեազերծիչ ֆերմենտը: Դա պատահել է 1920 թվականին: Ֆլեմինգը հարբուխ ուներ և փռշտացել է  իր բերանի լորձը ցանելով  Պետրիի թասիկում աճեցված բակտերիաների կուլտուրայի վրա: Մի քանի օր անց նա նկատել է, որ այն  տեղերում, որտեղ թափվել է իր բերանի լորձը՝ բակտերիաների գաղութները հետ են աճել: Լիզոցիմի մասին առաջին հոդվածը լույս է տեսել 1922 թվականին Ֆլեմինգի կողմից: 

Ֆլեմինգի լաբորատորիայում թափթփվածությունը համատարած էր: Մի անգամ 1928 թվականին նա մի քանի օրով տեղ պետք է գնար և հավաքում է  ստաֆիլոկոկերով  ցանված Պետրիի թասիկները մի տեղ, որ հետո թափի այն: Վերադառնալով Ֆլեմինգը նկատում է, որ թասիկներում որտեղ բորբոս է առաջացել՝ ստաֆիլոկոկի գաղութներ չկան: Ֆլեմինգին դժվարությամբ է հաջողվում անջատել ստաֆիլոկոկերին ոչնչացրած նյութը և կոչել այն պենիցիլլին: Նրա մասսայական արտադրությունը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1945 թվականին Ալեքսանդր Ֆլեմինգը, Հովարդ Ֆլորին և Էռնստ Բորիս Չեյնին (վերջիններս շարունակել են Ֆլեմինգի գործը և ստացել պենիցիլինի մաքրման տեխնոլոգիան) Նոբելյան մրցանակ են ստացել ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում:

Համարվում է, որ ֆաշիզմի ջախջախման գործում պենիցիլինը ավելի մեծ դեր է ունեցել, քան ցանկացած դիվիզիա: Այդ հայտնագործությունը փոխել է աշխարհը: Բուժվում են հիվանդություններ, որոնք մինչ այդ անբուժելի են եղել՝ սիֆիլիս, գոնորեա, տուբերկուլյոզ և այլն: Իսկ հետո սինթետիկ հակաբիոտիկների ստեղծմամաբ սկսվել է նոր դար բժշկության  մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular