Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանից հեռացող համաշխարհային ընկերություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է հյուրընկալել այն համաշխարհային ընկերություններին, որոնք դուրս են գալիս ռուսական շուկայից։ Այս մասին նա ասել է թուրք լրագրողներին տված հարցազրույցում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս։
«Ռուսաստանից հեռանում են ոչ միայն ամերիկյան ընկերությունները, այլև բազմաթիվ համաշխարհային բրենդներ, իհարկե, մեր երկրի դռները բաց են նրանց համար, թող գան, բացի այդ, կան կապիտալի որոշակի խմբեր, ովքեր ցանկանում են գալ մեր երկիր և տեղավորել իրենց հնարավորությունները մեզ մոտ: Իհարկե, մենք նրանց համար դռները փակ չենք պահում։ Մեր դռները բաց են նաև նրանց համար»,- թուրք նախագահի խոսքերն է մեջբերում Hürriyet թերթը: