ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իհարկե, մենք կհաղթենք Պորտուգալիային. Ռիստովսկի

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագ Ստեֆան Ռիստովսկին վստահ է, որ կկարողանան հաղթել նաեւ Պորտուգալիայի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչում։

Կիսաեզրափակիչում մակեդոնացիները 1։0 հաշվով պարտության մատնեցին Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին։

«Ես դեռ շոկի մեջ եմ հաղթանակը շատ բուռն նշելուց հետո։ Սպասում ենք ջերմ ընդունելության հայրենիքում։

Իհարկե, մենք կհաղթենք Պորտուգալիային։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուրս գանք եզրափակիչ, եւ մենք կհասնենք դրան»,- Ռիստովսկու խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Պորտուգալիա - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular