Դանակահարություն Լոռիում. 25-ամյա տուժողը ի վիճակի չէ խոսել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ2016 թվականի հունիսի 8-ին` ժամը 19.45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 25-ամյա Վահագն Արմենի Թորոսյանը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 08-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Վահագն Թորոսյանը ճանաչվել է տուժող, սակայն դեղորայքի ազդեցության ներքո գտնվելու պատճառով հնարավոր չի եղել նրան հարցաքննել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կազմվել է հանցագործության բացահայտման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, կատարվում են լայնածավալ քննչական եւ դատավարական գործողություններ` երիտասարդի ծանր մարմնական վնաս ստանալու հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարածի անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: