ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան նոր լիցք է հաղորդում փաշինյանական վարչախմբին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դրական է գնահատել դեկտեմբերի 5-ին Հայաստանի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընդհանուր թափանցիկությունը, սակայն մտահոգություն է հայտնել քվեարկության չափազանց բարդ ընթացակարգերի վերաբերյալ։ Ստրասբուրգում կայացած նիստում Հայաստանի իշխանություններին դրվատել են, գովել դրական քայլեր կատարելու, թափանցիկ, արդար և մրցակցային ընտրությունների ուղղությամբ՝ կեղծ կատարված քայլերի համար։ Ըստ էության, եվրոպական կառույցների կողմից տրված այս դրական գնահատականը լրացուցիչ խթան է դառնալու Նիկոլ Փաշինյանի իշխանության համար` փորձելու տեղում ամրապնդվել։ Առաջիկայում կայանալու է Վեդիի ընտրությունները, որտեղ թեկնածուն Գարիկ Սարգսյանն է։ 

Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն այս օրերին լայն թափով պատրաստվում են նաև Երևանի քաղաքապետի ընտրություններին։ «Առաքելություն» կուսակցությունից ճողոպրած և իշխող թիմի գրկում հանգրվանած Հրաչյա Սարգսյանն այլևս կորցրել է իշխանության մեջ ունեցած լծակները, իսկ գործակարգավարական կամ ավագանու նիստերում վերջինիս դրսևորած վարքը նույնիսկ ծաղրի առարկա է դարձել իշխող ուժի շրջանում։ Իհարկե, վաղուց արդեն հայտնի է, որ փաշինյանական իշխանությունը քաղաքապետի թեկնածուի հարցում արդեն կողմնորոշվել է։ Թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, վերջինս իր մարդկանց է նշանակել փոխքաղաքապետերի պաշտոններում, այս օրերին էլ ակտիվորեն պատրաստվում են Երևանի ՏԻՄ ընտրություններին։ Ամենայն հավանականությամբ արդեն այս գարնան վերջ, կամ ամռան սկիզբ պարզ կդառնա, թե երբ են իշխանությունները ցանկանում կազմակերպել ընտրությունները։ 

Վարչախմբի խաղաքարտերը փոքր-ինչ խառնեց ռուս-ուկրաինական պատերազմը և սահմանի սրումը, որը կարող է լրջորեն ազդել իշխանության վարկանիշի վրա։ Այդուհանդերձ իշխանությունը մտադիր է ամեն գնով վերցնել նաև մայրաքաղաքը և դրա համար առաջին գիծ է հանել իր գորշ կարդինալի համարում ունեցող Տիգրան Ավինյանին։ Մյուս թեկնածուները, որոնց մասին տեղեկություններ են շրջանառվում մամուլում, այնքան էլ լուրջ չեն դիտարկվում ո՛չ հանրության, ո՛չ էլ նույնիսկ քաղաքական ուժերի կողմից։ Ըստ էության, եթե չափազանց լուրջ և առաջատար դեմք չհաջողվի ներկայացնել Տիգրան Ավինյանի դեմ, վերջինիս կհաջողվի բավական զգալի տարբերությամբ հաղթանակ տոնել Երևանի ՏԻՄ ընտրություններում։ Թերևս դա որոշակի դրական ազդեցություն կունենա, ի վերջո իմպուլսիվ և սեփական պարտականություններից գլուխ չհանող Հրաչյա Սարգսյանի փոխարեն Երևանը կունենա գոնե փոխվարչապետի փորձ ունեցող քաղաքապետ։

Տարոն Ավետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular