ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ՌԴ-ն քիմիական զենք կիրառի, ՆԱՏՕ-ն կապատասխանի. Բայդեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նխագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ եթե ՌԴ-ն Ուկրաինայում քիմիական զենք կիրառի, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պատասխանել, գրում է The Guardian-ը:

Բայդենի խոսքով՝ պատասխանը լինելու է համարժեք: Միևնույն ժամանակ նա չի պնդել, որ դա ռազմական գործողություն է լինելու:

«Մենք կպատասխանենք, եթե նրանք այն կիրառեն: Պատասխանի բնույթը կախված կլինի կիրառման բնույթից»,-ասել է Բայդենը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular