ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր սպառնալիք Արցախի անվտանգությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում վերջին մեկ ամսվա ընթացքում ստեղծված ծանր իրավիճակը այսօր հերթական բացասական հանգուցալուծմանը հանգեցրեց։ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտնել է, որ ժամը 16:00-ի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները, որոնց տեղափոխել են հարևան գյուղ։ Ադրբեջանցիները, կարելի է ասել, ամբողջությամբ գրավել են Փառուխ գյուղը և զգալի խորացել Արցախի տարածքում։ Արցախի իշխանությունները ընդամենը կարողացել են հայտարարել, թե Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամասի առաքելության տիրույթում։

Այն, որ օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմի ընձեռնած հնարավորություններից, Ադրբեջանն ու Թուրքիան ավելի են սաստկացնելու իրենց հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ, որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում։ Ի վերջո հասկանալի էր, որ այդ երկու երկրները փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից, նաև Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանին միջազգային ասպարեզում ներկայացնելու որպես Ռուսաստանի գործընկեր, լայնածավալ գործողություններ սկսել նաև այս ուղղությամբ։ Երկրորդ ճակատի բացումը լրջագույն հետևանքներ է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլ նաև իր՝ պատերազմում գտնվող ռազմավարական գործընկերոջ համար։ Իսկ ռուսական խաղաղապահ ուժերը Արցախում այս պահին չունեն համապատասխան մոտիվացիա և նաև ուժ՝ դիմակայելու թշնամու հարձակումներին։

Փաստացի, Հայաստանը կրկին կանգնած է լայնածավալ պատերազմ սկսելու վտանգի առջև և այս անգամ արդեն ֆիզիկապես և ունեցած ռեսուրսներով ի վիճակի չէ պաշտպանել ո՛չ իրեն, ո՛չ Արցախի բնակչությանը։ Խնդիրը պետք է ամեն գնով փորձել կարգավորել քաղաքական լուծումներով, իհարկե՝ պահպանելով այդ դեպքում թե՛ դեմքը, թե՛ տարածքները։ Հակառակորդն առաջիկայում, օգտվելով անպատժելիության իր ահագնացող խելահեղությունից, շարունակելու է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Իսկ Հայաստանի գործող իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընդամենը զբաղված են կառավարության նիստում հոխորտալով և Հայաստանի, Արցախի բնակչությանը որևէ կերպ տեր չկանգնելով։ Բնակչությունը մենակ է մնացել հակառակորդի դեմ, իսկ միջազգային իրավիճակը լիովին նպաստում է հակառակորդների լկտիացմանը։ Այն ինչ մենք տեսնում ենք Հայաստանում և Արցախում, առաջիկայում շատ ավելի լուրջ և ծանր դրսևորումներ է ունենալու։

Կորյուն Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular